Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հայտարարել է, որ Չինաստանը և Մեծ Բրիտանիան պետք է մնան որպես ամուր գործընկերներ, ամրապնդեն երկխոսությունն ու համագործակցությունը, կայուն և փոխշահավետ չին-բրիտանական հարաբերությունների միջոցով օգուտներ բերեն միմյանց և աշխարհին: Նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է իրավահավասար երկխոսություն վարել Մեծ Բրիտանիայի հետ՝ չին-բրիտանական հարաբերությունների հիմնական երանգը փոխշահավետ դարձնելու ուղղությամբ։                
 

Սենատորներն ԱՄՆ-ին կոչ են անում օգնություն ցուցաբերել հումանիտար ճգնաժամից տուժած Արցախին

Սենատորներն ԱՄՆ-ին կոչ են անում օգնություն ցուցաբերել հումանիտար ճգնաժամից տուժած Արցախին
02.12.2020 | 13:39

ԱՄՆ-ը պետք է օգնություն ցուցաբերի հումանիտար ճգնաժամից տուժած Լեռնային Ղարաբաղին՝ գտնում են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը և հանրապետական սենատոր Ռոբ Փորթմանըհամատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է Մենենդեսի մամուլի ծառայությունը:

Նրանք կոչ են արել Սենատի հատկացումների հանձնաժողովին «միջոցներ տրամադրել Հարավային Կովկասում շարունակվող հումանիտար ճգնաժամը կարգավորելու համար»՝ ընդգծելով ճգնաժամի ծանրությունը և ամերիկյան օգնության կարևորությունը: «Հարավային Կովկասում հումանիտար իրավիճակը սարսափելի է և ձմռան հետ ավելի կվատանա», - կարծում են սենատորները: Մենենդեսը և Փորթմանը նշում են, որ «Թուրքիայի աջակցությունն ստացած հակամարտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ վնաս հասցրեց տարածաշրջանի ենթակառուցվածքին և հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության կեսից ավելիի, այդ թվում ՝ կանանց և երեխաների 90 տոկոսի, տեղահանմանը»։ «Մարտերը հնարավոր է և դադարեցվել են, բայց դրանց հասցրած վնասը միջազգային հանրության կողմից վճռական գործողությունների բացակայության պայմաններում կշարունակի հանգեցնել մահվան», - նշել են սենատորները:

Արցախում վերականգնողական միջոցառումների լուրջ ֆինանսավորման խնդրանքին զուգահեռ՝ նրանք խնդրել են նաև հատուկ միջոցներ հատկացնել ականազերծման և չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքների համար: «ԱՄՆ-ը պետք է շարունակի մեր հին ավանդույթը՝ մարդասիրական օգնություն տրամադրել նրանց, ովքեր ամենից շատ դրա կարիքն ունեն, ինչպիսիք են հազարավոր էթնիկ հայեր, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները կամ այլ կերպ են տուժել բռնությունից», - շեշտել են Մենենդեսը և Փորթմանը:

Դիտվել է՝ 1466

Մեկնաբանություններ