«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Շու­շիի բանտ­ված թան­գա­րա­նա­յին նմուշ­նե­րը

Շու­շիի բանտ­ված թան­գա­րա­նա­յին նմուշ­նե­րը
27.11.2020 | 03:14

Շու­շիի մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյու­նը, մաս­նա­վո­րա­պես, թան­գա­րա­նա­յին նմուշ­նե­րը փր­կե­լու մա­սին խո­սակ­ցու­թյուն­նե­րը չեն դա­դա­րում։ Թան­գա­րա­նա­յին հա­վա­քա­ծուն մնա­ցել է Ադր­բե­ջա­նի հույ­սին։ Շու­շիում կա չորս պե­տա­կան և եր­կու մաս­նա­վոր թան­գա­րան (կեր­պար­վես­տի պե­տա­կան թան­գա­րան, պրո­ֆե­սոր Գրի­գո­րի Գաբ­րիե­լյան­ցի ան­վան երկ­րա­բա­նու­թյան պե­տա­կան թան­գա­րան, Շու­շիի պատ­մու­թյան թան­գա­րան, Շու­շիի պատ­կե­րաս­րահ, Ժամ­հա­րյա­նի մաս­նա­վոր թան­գա­րան, գոր­գե­րի մաս­նա­վոր թան­գա­րան)։ Ըստ լու­րե­րի՝ տար­հան­վել են միայն գոր­գե­րի մաս­նա­վոր թան­գա­րա­նի ցու­ցան­մուշ­նե­րը։

Շու­շի քա­ղա­քի թան­գա­րան­նե­րի ՊՈԱԿ-ի տնօ­րե­նու­թյան պար­զա­բան­մամբ՝ Ար­ցա­խի կր­թու­թյան, գի­տու­թյան և մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյու­նը չի խրա­խու­սել դրանք տե­ղա­հա­նե­լու մտադ­րու­թյու­նը, տար­հա­նե­լու հրա­հանգ չի ե­ղել, նա­խա­րա­րու­թյունն էլ հա­կա­դար­ձում է, թե՛ ցու­ցան­մուշ­նե­րը փր­կե­լը ՊՈԱԿ-ի գոր­ծա­ռույթն էր։ Կա նաև մեղ­մա­ցու­ցիչ հան­գա­մանք. ոչ ոք չէր սպա­սում, որ բեր­դա­քա­ղա­քը կընկ­նի։ Ռմ­բա­կո­ծու­թյուն­նե­րից թան­գա­րա­նա­յին նմուշ­նե­րը պաշտ­պան­ված են ե­ղել, սպա­սել են լույ­սը բաց­վե­լուն։ Այ­սօր էլ, սա­կայն, խն­դի­րը օ­րա­կար­գում է, փորձ է ար­վում լու­ծում­ներ գտ­նել, իսկ թե ինչ­պի­սին կլի­նեն դրանք, պարզ կի­նի ա­ռա­ջի­կա­յում։



Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 12373

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ