Ֆրանսիացի պաշտոնյաների և դիվանագետների խոսքով՝ դեկտեմբերին Փարիզը ԵՄ շրջանակներում ակտիվորեն քննարկելու է Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման հարցը։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ այս պահին Ֆրանսիայից բացի, Անկարայի դեմ պատժամիջոցներին կողմ են Հունաստանն ու Կիպրոսը։ «Փարիզում պնդում են, որ Թուրքիան անտեսել է հոկտեմբերի 1-ին ԵՄ ղեկավարների զգուշացումները, որ վերաբերում էին Միջերկրական ծովի արևելյան հատվածում հայտնաբերված գազի պաշարների շուրջ վեճին», - գրում է Reuters-ը՝ հիշեցնելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե-Դրիանի խոսքերը, «Թուրքիան գիտի, թե ինչ պետք է անի։ Համագործակցություն, թե հակամարտություն՝ իրենք պետք է որոշեն»: