Ռուսաստանի և Հորդանանի ԱԳ նախարարները երկուշաբթի օրը հեռախոսով քննարկել են ղարաբաղյան կարգավորումը։ Սերգեյ Լավրովը Այման Սաֆադիի խնդրանքով ներկայացրել է Մոսկվայի ձեռնարկած միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու նպատակով։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Այման Սաֆադին ողջունել է Ռուսաստանի որոշիչ դերը կրակի դադարեցման և երկարատև կարգավորման պայմաններ ստեղծելու համար։