ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի: ՄԻԵԴ ում Հայաստանի ներկայացուցիչը հայտնում է, որ Եվրոպական դատարանը 9 ռազմագերիների մասով Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով տրամադրել ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և հայտնել փոխանակման ժամկետների մասին մինչև նոյեմբերի 27-ը:
«Նոյեմբերի 11-ին առևանգված թվով 10 քաղաքացիական անձանց մասով պարտավորեցրել է տրամադրել տեղեկատվություն մինչև նոյեմբերի 30-ը», - ասված է հաղորդագրությունում: Հայաստանը նոյեմբերի 17-ին դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանից պահանջելով ապահովել Գորիս-Շուշի ճանապարհին անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը: