Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ՆԱՏՕ-ի ԽՎ 66-րդ տարեկան նստաշրջանում ասել է, որ Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ անկեղծ և բարեխիղճ երկխոսություն վարել՝ ընդգծելով, որ երկխոսությունների ձախողման դեպքում Հունաստանը ստիպված կլինի դիմել Հաագայի միջազգային դատարան, գրում է Greek City Times-ը։
Միցոտակիսի խոսքով՝ «Հունաստանը 1952-ից ՆԱՏՕ-ի անդամ է և այժմ Թուրքիայի միակողմանի գործողությունների պատճառով բախվում է մարտահրավերների, որոնք խաթարում են ՆԱՏՕ-ի միասնությունը»։ «Ինչպես այս տարի բազմիցս ասել եմ, Հունաստանն ու Թուրքիան պետք է երկխոսեն, սակայն եթե համաձայնության չգանք, մենք մեր վերճերը կհարթենք Հաագայի միջազգային դատարանի միջոցով, որի շնորհիվ հաղթանակ կտանի իրավունքի գերակայությունը»,- նշել է նա։