Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Նիկոլ Փաշինյան. Դիվանագիտական ճակատն է հիմա ամենակարևորն ու ծանրաբեռնվածը

Նիկոլ Փաշինյան. Դիվանագիտական ճակատն է հիմա ամենակարևորն ու ծանրաբեռնվածը
19.11.2020 | 22:25

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԳՆ աշխատակազմին նորանշանակ նախարար Արա Այվազյանին ներկայացնելիս ընդգծել է, որ պատերազմից հետո էլ ավելի է ծանրաբեռնվելու դիվանագետների աշխատանքը։


«Իհարկե, մենք գտնվում ենք չափազանց բարդ և ծանր մի ժամանակահատվածում, երբ ըստ էության եթե համարենք, որ ինչ-որ առումով ռազմական ծանրաբեռնվածությունը նվազում է հայտնի հանգամանքների բերումով, դիվանագիտական ծանրաբեռնվածությունը համապատասխանաբար մեծանում է, ու հենց դիվանագիտական ճակատն է հիմա ամենակարևորն ու ծանրաբեռնվածը: Եվ այս առումով ես հույս ունեմ, որ նորանշանակ նախարարը կկարողանա մեր ողջ դիվանագիտական համակարգը համախմբել և կենտրոնացնել մեր ազգային ու պետական խնդիրները լուծելու համար», - նշեց Փաշինյանը։
Զոհրաբ Մնացականյանն աշխատանքից ազատվել էր նոյեմբերի 16-ին՝ Շուշիի վերաբերյալ վարչապետի և ԱԳՆ-ի իրար հակասող հայտարարությունների ֆոնին։ Երկուսուկես տարի պաշտոնավարած Մնացականյանին փոխարինում է 51-ամյա կադրային դիվանագետ Արա Այվազյանը։ ԱԳՆ նախարարը կարևորել է ղարաբաղյան հակամարտության հարցի լուծումը դիվանագիտական դաշտ տեղափոխելու գործընթացը։ Ընդգծել է, որ դիվանագիտական առաքելությունները շարունակելու են առավելագույնս օգտագործել իրենց ներուժը ճակատագրական այս մարտահրավերներին դիմակայելու, արդյունավետ լուծումներ գտնելու համար. «Վստահ եմ, որ այս փուլում էլ ձգտելու ենք անել անհնարինը: Պարոն վարչապետ, ուզում եմ Ձեզ, մեր ժողովրդին՝ ՀՀ քաղաքացիներին, Արցախին և Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին վստահեցնել, որ այն գիտակցությամբ ենք լծված գործին, որ մեզնից յուրաքանչյուրը հասկանում է, որ յուրաքանչյուրիցս կախված է մեր երկրի ներկան ու ապագան»:


Վարչապետն այսօր ներկայացրել է ԱԱԾ նորանշանակ տնօրենին։ Արմեն Աբազյանը չորրորդ ԱԱԾ տնօրենն է 2018-ին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո և երկրորդը պատերազմի ընթացքում։ Աբազյանին էլ ներկայացնելիս Փաշինյանը նշել է, որ Հայաստանն այժմ ծանր ժամանակներ է ապրում, և Ազգային անվտանգության ծառայությունը պետք է կարողանա կատարել պետության ողնաշարի իր դերը. «ԱԱԾ-ի անունը լսելիս պետք է մարդիկ` անկախ իրենց հայացքներից, աշխատանքի վայրից, բնույթից, կրթական ցենզից, զգաստանան, ընդ որում ոչ թե ինչ-որ նեգատիվ կոնտեքստով, այլ հասկանալով, որ գործ ունեն պետական կարգի օրինականության, անվտանգության ապահովման մարմնի հետ, որն ապահովում է առաջին հերթին պետության անվտանգությունը, քաղաքացու անվտանգությունը և այսպես շարունակ»:

Դիտվել է՝ 1373

Մեկնաբանություններ