Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ Լե Դրիանը հեռախոսով քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի հնարավոր քայլերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծմանը՝ հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն՝ «Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի շրջանակներում հնարավոր հետագա քայլերի վերաբերյալ։ Այդ քայլերը պետք է ուղղված լինեն տարածաշրջանում իրադրության բարելավմանն ու հակամարտության վերջնական քաղաքական կարգավորմանը»: