Մոսկվան ելնում է այն նախադրյալից, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին պետք է կատարեն այն ստորագրած բոլոր կողմերը՝ երեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ RTVI հեռուստաալիքին հարցազրույցում:
«Փաստաթուղթն ունի հայտարարության կարգավիճակ: Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ այն պետք է կատարեն բոլոր կողմերը, որոնք ստորագրել են այն», - ասել է նա:
Զախարովան այս փուլում հորդորել է չխոսել «այս փաստաթղթի անիրատեսականության սցենարների» մասին: «Եկեք խոսենք այն մասին, թե ինչ անել, որպեսզի դա գիտակցենք: Եվ շատ բան արվում է», - հավելել է նա: