Ղարաբաղյան պատերազմի ավարտը հաղթանակ է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Սա երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների հաղթանակն է, քանի որ պատերազմը դադարեցվել է: Որպեսզի պատերազմը դադարեցվի և վերահսկվի ու ապահովագրվի, այժմ այնտեղ մտնում են ռուս խաղաղապահները, նրանք կապահովեն, որ ռազմական գործողությունների շարունակություն չլինի», - ասել է Պեսկովը: Նրա խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ գործողությունների համապարփակ ծրագիրը երկարաժամկետ է և հրադադարի ռեժիմ է երաշխավորում: