«Подъем» տելեգրամյան ալիքը հրապարկել է «Ну, погоди!» մուլտֆիլմի հերոսներից մեկի՝ Գայլի, նորացված կերպարը:
Հիշեցնենք, որ «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան մտադիր է բոլորի կողմից սիրելի մուլտֆիլմին նոր կյանք հաղորդել: «Բայց այն հին տարբերակի ուղղակի շարունակությունը չի լինի: Մտադիր ենք բոլորովին նոր մուլտ նկարել, ու հենց դրանով է պատճառաբանված, որ կերպարները ժամանակակից գրաֆիկական ու թվային լուծումներով են ստեղծվում»,- ասել է կինոստուդիայի տնօրենը:
Պարզվում է՝ համացանցում հայտնված լուսանկարը մեկն է այն 50 տարբերակներից, որ նկարինչներն ուղարկել են «Սոյուզմուլտֆիլմ»-ին:
Կինոստուդիայից հայտնել են, որ համացանցում հայտնված Գայլի կերպարը վերջնական ընտրություն չէ: