Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Մշակութային նոր միջոցառում

Մշակութային նոր միջոցառում
20.04.2020 | 15:53

ԿԳՄՍ նախարարությունը, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ,համագործակցելով Հայաստանի կոմպոզիտորների, Հայաստանի նկարիչների, Հայաստանի թատերական գործիչների, Հայաստանի գրողների, Հայաստանի

կինոմատոգրաֆիսնտների միությունների հետ նախաձեռնում է բարեգործական
միջոցառում՝ «Եղեք առողջ, մնացեք տանը» խորագրով։ Միջոցառման շրջանակում
հորդորում ենք ոլորտի ավագ սերնդի վաստակաշատ գործիչներին պահպանել
պարետատան ցուցումները:
Բարեգործական միջոցառման շրջանակներում նրանց կտրամադրվեն բժշկական և պարենային ապրանքներ:
ՀՀ ԿԳՄՍՆ-ն բարեգործական միջոցառումն իրականացնելու նպատակով հավաքագրում է
կամավորների: Բոլոր նրանք, ովքեր պատրաստակամ են առաջիկա օրերին միանալու
նախաձեռնությանը, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարին` (010)
599-631:

Դիտվել է՝ 1483

Մեկնաբանություններ