«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- սոցիալական ցանցի իր X էջում գրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: Ի պատասխան՝ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:                
 

Իջևանի շատրվանների հրապարակում ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախումբը

Իջևանի շատրվանների հրապարակում ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախումբը
04.01.2020 | 18:30

Հունվարի 6-ին` ժամը 13:30-ին, Իջևանի շատրվանների հրապարակում տեղի կունենա Սուրբ Ծննդյան միջոցառում։ Միջոցառման հատուկ հյուրը Հայաստանի պետական ջազ նվագախումբն է (գեղարվեստական ղեկավար` Արմեն Հյուսնունց)։
Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ելույթ կունենան նաև Իջևանի արվեստի դպրոցի սաները, Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբն ու Պատանեկան տիկնիկային թատրոնը։

Դիտվել է՝ 1125

Մեկնաբանություններ