2020 թվականի պատերազմից հետո թիրախում հայտնվեց զինվորական վերնախավը: Դժվար է չհամաձյնել այդ մեղադրանքների հետ, սակայն հիմնական մեղավորները, որպես շերտ, մնացին ստվերում:
2020 թվականի պարտության հիմնական մեղավորները մեր դիվանագիտությունն ու դիվանագետներն են եղել կամ արտաքին քաղաքականության պատասխանատուները: Պատերազմը սկսվում է, երբ վերջանում է դիվանագիտությունը:
Ստվերում մնացին մինչև 2020 թվականը արտգործնախարարության պատասխանատուները, հիմա նույնպես բոլորի մասին խոսում են, սակայն չեն մատնանշվում այսօրվա դիվանագիտական կառույցի պատասխանատուները:
Սա չի նշանակում, որ չեն եղել կամ չկան լավ ու պրոֆեսիոնալ դիվանագետներ, խոսքը որոշումներ կայացնողների, քաղաքական կուրսը ձևավորողների մասին է:
Ստեփան Դանիելյան