«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. դեկտեմբերի 2-ին ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերի 3-ը ժամը 10:00-ն կդադարեցվի.
. Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասի 9, 10, 11 և Հերացի փողոցների, Չարենցի I նրբանցքի,
. Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի 1-10 շարքերի, 1, 2-րդ փողոցների, 3 փողոցի 1-34 համարների, Որմնադիրների փողոցի, Խորենացի փողոցի 127-ից բարձր համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: