Ռուսական ռազմանավերը Հյուսիսային և Բալթյան նավատորմերից միավորվել են Հյուսիսային Ատլանտիկայում և մեկ հրամանատարության ներքո լողում են դեպի Ջիբրալթարի նեղուց: Ավելի ուշ նրանց կմիանան ռազմանավեր Սև ծովից, նրանք արդեն Կիպրոսի ափերի մոտ են: ՌԴ պաշտպանության նախարարությունը երեք նավատորմերի համատեղ զորավարժությունների անցկացման մասին հայտարարություն է արել: Չի բացառվում, որ նավերը լողան դեպի Սիրիա. Տարտուս նավահանգստում տեղակայված է ռուսական ռազմաբազա, որտեղ նավերն իրենց պաշարները կհամալրեն. ՌԴ ռազմածովային ուժերի տեղեկատվական ծառայության ղեկավար Անդրեյ Տարամանը այդպես է պատճառաբանել նավերի ընթացքը BBC-ին: