Ստամբուլի կենտրոնում` Պեշիկթաշ թաղամասում, 42-հարկանի շենք է այրվում: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 112 հրշեջ մեքենա: Մոլեգնող կրակը սպառնում է նաև հարևան շենքերին: Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չի հաղորդվում: Այրվող շինությունում գտնվում են բնակարաններ և գրասենյակներ: Տեղի լրատվամիջոցների տվյալներով` շենքում եղած բոլոր մարդիկ տարհանվել են: Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը: