Եվրամիության դիվանագիտության և անվտանգության հարցերով գերագույն կոմիսար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ խորապես անհանգստացած է Սիրիայում լարվածության խորացումով: «Քանի դեռ Սիրիայում բռնությունները շարունակվում են, Եվրամիությունը շարունակելու է վարչակարգի դեմ պատժամիջոցներ կիրառել»,- ասել է նա:
Եվրամիության 27 պետությունների արտաքին գործերի նախարարները Լյուքսեմբուրգում հավանություն են տվել Սիրիայի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթին: Սիրիական 49 ընկերություններ և 129 սիրիացիներ գտնվում են ԵՄ սև ցուցակում. արգելված է նրանց մուտքը միության տարածք, Եվրոպայում գտնվող նրանց ակտիվները սառեցված են: