Ավելի քան 17 մարդ է մահացել (այդ թվում՝ կանայք) Սիրիայի հարավում գտնվող Դերա քաղաքում տեղի ունեցած հրետանային ռմբակոծության հետևանքով։ Ականատեսների խոսքով՝ առաջին կրակահերթերը տեղացել են ուրբաթ երեկոյան և շարունակվել ամբողջ գիշերվա ընթացքում։ Նշենք, որ հենց Դերայում են նախորդ տարի սկսել զանգվածային բողոքները Բաշար Ասադի իշխանության դեմ, և քաղաքի շրջանում մշտական բախումներ են լինում իշխանական ուժերի և գրոհայինների միջև։