Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Սիրիան նոր վարչապետ ունի

Սիրիան նոր վարչապետ ունի
06.06.2012 | 03:39

Սիրիայում նոր վարչապետ է նշանակվել Ռիադ Հիջաբը: Մինչ այդ նա զբաղեցնում էր երկրի գյուղատնտեսության նախարարի պաշտոնը: Նոր կառավարությունը կձևավորվի` հաշվի առնելով մայիսի 7-ին Սիրիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Նշենք, որ նախագահ Բաշար Ասադի հակառակորդները բոյկոտել էին խորհրդարանական ընտրությունները:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ