Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Ասադ. «Սիրիան գտնվում է արտաքին ուժերի պարտադրած պատերազմի շեմին»

Ասադ. «Սիրիան գտնվում է արտաքին ուժերի պարտադրած պատերազմի շեմին»
04.06.2012 | 02:01

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խորհրդարանին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ երկիրը գտնվում է «իրական պատերազմի շեմին, որն իրենց պարտադրում են արտաքին ուժերը»: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:
Ասադը հերքել է այն լուրերը, թե Հուլայում ավելի քան 100 մարդու մահվան պատճառը կառավարական զորքն է: Նա ընդգծել է նաև, որ Սիրիան պատրաստ է քաղաքական երկխոսության բոլոր այն ուժերի հետ, որոնք ձեռնպահ են մնում դրսի ուժերի միջամտության կոչերից:
ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանը նախօրեին նույնպես հայտարարել էր, որ Սիրիայում բռնկված քաղաքացիական հուզումները կարող են վերաճել տոտալ պատերազմի:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4178

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ