-
14.10.2020|
14:42
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1058-ով՝ հասնելով 58624-ի, գրանցվել է մահվան 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
13.10.2020|
21:57
Հազարավոր մարդկանց տառապանքներ, խաղաղ բնակչության թիրախային հրթիռակոծումներ արգելված կասետային մարտագլխիկներով, զոհեր ու վիրավորներ երեխաների, կանանց ու տարեցների շրջանում, քաղաքացիական բնակավայրերի ու մշակութային ժառանգության զանգվածային ավերածություններ... եւ մարդու իրավունքների աշխարհը լուռ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
-
13.10.2020|
21:41
Ֆրանսիական «Հույսի շղթա» կազմակերպությունը բժշկական օգնություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում պատերազմից տուժած բնակչությանը: ասված է կազմակերպության հաղորդագրությունում:
-
13.10.2020|
21:22
ԱՀԿ ներկայացուցիչ Թարիք Յասարևիչը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմական դրությունը տարածաշրջանում նպաստել է կորոնավիրուսի տարածմանը:
-
13.10.2020|
21:10
Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների տարածաշրջանային տնօրեն Դորիտ Նիցան «Համավարակ 2020. մարտահրավերներ, լուծումներ, հետևանքներ» գիտաժողովում ուշադրություն է հրավիրել փաստի վրա, որ կորոնավիրուսի տեսակները և ձևերը հերքում են երկրորդ ալիքի առկայությունը: «Կորոնավիրուսի տեսակները և ձևերը ցույց են տալիս, որ համավարակի երկրորդ
-
13.10.2020|
21:09
Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչները Հռոմի Մոնտե Չիտորիո հրապարակում անցկացրել են խաղաղ ցույց` Իտալիայի կառավարությունից խնդրելով ճանաչել Արցախի անկախությունն ու սաստել Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան: Ցույցին մասնակցել են ոչ միայն հայեր, այլ նաև իտալացիներ:
-
13.10.2020|
14:27
Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը (WMF), տեղեկանալով, որ ԼՂ հակամարտության հետևանքով վնասվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Մայր տաճարը, բացարձակապես անընդունելի է համարել մշակութային ժառանգության որևէ նմուշի միտումնավոր ոչնչացումը:
-
13.10.2020|
14:22
Ռուս զինթղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտից՝ հայտնելով, որ ցանկանում է վավերագրական ֆիլմ պատրաստել Արցախում մարտերի մասին, երբ իրավիճակը կայունանա և հնարավորություն ստեղծվի հանգիստ պայմաններում ներկայացնել կատարվածի ժամանակագրությունը:
-
13.10.2020|
14:21
Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը՝ հայցը լսելու համար «ոչ բավարար ապացույցներ ներկայացնելու պատճառով», հաղորդում է The Jerusalem Post-ը:
-
13.10.2020|
14:17
ՀՀ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ակնհայտ անօրինականությունների վերաբերյալ նրա պաշտպանական խումբը տեղեկացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ հայտնում է Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։