ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«ՊԻՌԱՏՆԵՐԻՑ» ՊՐԾՈՒՄ ՉԿԱ՞

«ՊԻՌԱՏՆԵՐԻՑ» ՊՐԾՈՒՄ ՉԿԱ՞
29.07.2011 | 00:00

«Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքը ՀՀ ԱԺ-ն ընդունեց, և ՀՀ նախագահը վավերացրեց 2010-ին, իսկ օրենքի կիրարկման կարգը կառավարությունը հաստատեց 2011-ին: Փաստորեն, 2011 թ. մարտից օրենքն ուժի մեջ է: Բայց մեր «հերոս» «պիռատները» վճռական են և չեն նահանջում: Նրանք փորձում են շարունակել տեղեկատվական պատերազմը և հասարակական կարծիքի միջոցով ճնշում գործադրել իշխանությունների վրա: Սակայն այս անգամ նրանք շատ են մանրացել լուրջ փաստարկների բացակայության պատճառով: Վերջերս մամուլում մի շարք անգրագետ հրապարակումների միջոցով նրանք փորձում են առաջ տանել այն թեզը, թե օրենքը վերաբերում է միայն վիդեո և աուդիո «կասետներին»: Պարզ է, որ այսօր վաճառակետերում առյուծի բաժինը CD-DVD-ներինն է, իսկ «կասետները» չնչին տոկոս են կազմում: Նրանք ցանկանում են իրենց շրջանառության մեծ մասը դուրս բերել օրենքի կարգավորման ոլորտից: Օրենքում, իհարկե, սևով սպիտակի վրա գրված է, որ խոսքը նաև սկավառակների մասին է: «Պիռատներն» անտեսում են «սկավառակ» բառը և շեշտը փորձում են դնել «կասետների» վրա: Շեշտենք, որ «սկավառակ» բառն օգտագործվում է օրենքի բոլոր հիշատակումներում: Այդ հրապարակումներում նշվում է նաև, թե իբր դիմել են ՊԵԿ-ին, և ՊԵԿ-ում հաստատել են, որ խոսքը միայն վիդեո և աուդիո «կասետների» մասին է և DVD-ներին ու CD-ներին չի վերաբերում: Եթե ՊԵԿ-ն իրոք այդպես է հասկացել օրենքը, ապա դա նույնն է, թե KIA ավտոմեքենան մաքսազերծվի բիլիարդի կիերի անվան տակ: Եթե պարզվի, որ այս տարընթերցման արդյունքում մարդիկ մեծ գումարներ աշխատելու հնարավորություն են ստանում, ապա կգտնվեն այնպիսիք, ովքեր կօգտվեն այս հնարավորությունից: Բայց հույս ունենք, որ մեր ՊԵԿ-ում աշխատում են արհեստավարժ և ոչ կոռումպացված մասնագետներ, ովքեր չեն ընկնի «պիռատների» ազդեցության տակ և չեն հերքի էվկլիդյան երկրաչափության այն ակնհայտ ճշմարտությունը, որ շրջանագիծը (սկավառակը) տարբերվում է քառակուսուց (կասետից): Հակառակ դեպքում դուրս կգա, որ մեր երկրում ով ինչպես ուզում, այնպես էլ մեկնաբանում է օրենքը: Սա կարող է բերել ամենաթողության: Նշենք միայն, որ այս օրենքը վերաբերում է նաև համակարգչային ծրագրեր և տվյալների բազաներ պարունակող սկավառակներին: Մնում է միայն, որ մեր «պիռատներն» այդ ծրագրերն ու բազաները տեղադրեն վիդեո կամ աուդիո կասետների վրա:

Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1155

Մեկնաբանություններ