Ավանի Մշակույթի տան նորաստեղծ երգչախմբի համար փնտրվում են ձայնային լավ տվյալներով 5-ից -13 տարեկան տղաներ և աղջիկներ: Մանրամասների համար զանգահարել 098-13-03-95 հեռախոսահամարով:
Հոկտեմբերի 25-ին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ` «ՈՒսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակի իրականացման մեթոդաբանությունը, տեսությունը և պրակտիկան» թեմայով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը։ Ատենախոսության թեման հաստատվել է հայկական պետական մանկավարժական համալսարանում։
Ես փողից չեմ ուզում խոսել, որովհետև եթե խոսեմ, արվեստագետի իմ էությունը դուրս կգա միջիցս: Ես խոսում եմ արվեստի, հոգու ազատության մասին: Դա այսօր տրված է մեզ: Բայց ես անձամբ ազատ եմ եղել նաև խորհրդային ժամանակներում:
«Նռան հատիկ» ամենամյա թատերական փառատոնն այս տարի անցկացվում է 12-րդ անգամ, նվիրվում է հայ գրատպության 500-ամյակին: Կազմակերպիչը «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա ՀԿ-ն է: «Իրատես de facto»-ի հյուրը ասոցիացիայի նախագահ, Անանիա Շիրակացու անվան ճեմարանի թատերախմբի ղեկավար ԳԱՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆՆ է:
«Սփյուռքը հայ ժողովրդի ապագան չէ, սփյուռքը մեկ սերնդով շարունակվող կյանք է»,- այսօր գրողների տանը կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց Պոլսում լույս տեսնող «Մարմարա» թերթի խմբագիր, արձակագիր Ռոպեր Հատտեճյանը:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 3-րդ կուրսի ուսանող ՀՈՎԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆԸ հաղթել է Իտալիայի «Քսենիա» ասոցիացիայի կազմակերպած` Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված երաժշտական մրցույթում:
Սյունիքի մարզի Բեխի կամ Տանձափարախի անապատի բարեկարգման և մասնակի ամրակայման աշխատանքներին մասնակցել են «ԵՄԿ» կամավորականներ, «Հավատք ու ժառանգություն» խմբի արշավականներ, ֆրանսահայ Ժիրայր Գասպարյանը, Բեխ թաղամասի բնակիչներ և այլք:
Հայ մեծանուն կինոբեմադրիչ Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները» կինոնկարը (1972 թ., «Երևան» կինոստուդիա) ընդգրկվել է Ամստերդամի միջազգային կինոփառատոնի` «Բոլոր ժամանակների ու երկրների տասը լավագույն վավերագրական ֆիլմեր» անվանակարգում: