ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ»

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
20.01.2012 | 00:00

Մինչև 2007-2008 թթ. ընդամենը 3000 հայ է երկքաղաքացիություն ստացել, այսօր այդ թիվը, հատկապես վերջին տարում, հասել է մոտ 30 հազարի:
Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` ներկայացնելով 2011-ին սփյուռքի նախարարության իրականացրած աշխատանքները: Նրա խոսքով` նախարարության ծրագրերն ավելի մեծ մասշտաբներ են ձեռք բերել, ընդլայնվել է աշխարհագրությունը:
Նշենք, որ ավելի քան 30 մեկօրյա դպրոցներ են բացվել Եվրոպայում, ՌԴ-ում և ԱՊՀ մյուս երկրներում: Հայաստանում առաջին անգամ ստեղծվել են արևտահայերեն միասնական դասագրքերի էլեկտրոնային տարբերակներ, մշակվել է օրենք հայրենադարձության մասին, իրականացվում են սփյուռքի երիտասարդության այցելություններ Հայաստան` «Արի տուն» ծրագրի շրջանակներում և այլն:
«Սփյուռքը պետք է ճանաչել,- ասաց Հրանուշ Հակոբյանը։- Սփյուռքն այնքան մեծ է, անտակ է, հզոր է, խոշոր է, նրա շերտերը պետք է քայլ առ քայլ բացել` սկսած պատմությունից, վերջացրած մերօրյա հիմնախնդիրներով»:
Սփյուռքի նախարարության 2012-ի նոր ուշագրավ ծրագրերից է «Ամառային դպրոցը», որի շրջանակներում բոլոր սփյուռքահայերը ցանկության դեպքում ամռանը կարող են սովորել հայերեն` մասնակցելով ԵՊՀ-ում անցկացվելիք անվճար դասընթացներին: Նախարարի խոսքով` Հայաստանը պետք է դառնա ճանաչողության, մայրենի լեզվի իմացության, զբոսաշրջության կարևոր կենտրոն: Սփյուռքի մեր հայրենակիցներին նա հորդորեց տանը խոսել հայերեն: Անդրադառնալով Ցեղասպանության թեմային` նախարարն ընդգծեց, որ ունենք թշնամիներ, որոնք սեպ են խրում հայրենիքի և սփյուռքի միջև, փորձում են հաջողության հասնել` կեղծելով պատմությունը, աղավաղելով մեր պաշտոնյաների խոսքերը: «Մենք պիտի ազգովին հասկանանք, որ Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման հարցում հայրենիքի և սփյուռքի միջև որևէ տարակարծություն չկա»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1287

Մեկնաբանություններ