38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՄԵՂՄԵԼ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԸ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՌԱՎԵԼ ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎԻ ՀԱՄԱՐ

ՄԵՂՄԵԼ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԸ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՌԱՎԵԼ ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎԻ ՀԱՄԱՐ
20.05.2011 | 00:00

Չնայած երկրում այլևս չի գործում հսկա էներգատարողություն ունեցող արտադրական ձեռնարկությունների երբեմնի հզոր համալիրը, այնուհանդերձ, այսօր էլ քիչ չեն էլեկտրաէներգիայի պահանջարկն ու սպառման ծավալները։ Դա, թերևս, արդյունք է նաև վերջին տարիներին մեծ թափ ստացած և արագ զարգացող ոչ արտադրական (առևտուր, կենցաղսպասարկում, ռեստորանային, հյուրանոցային, զվարճատնային համալիրներ) բիզնեսի, նրա ծավալների աննախադեպ ընդլայնման ու տարածման։
Այսօր էլեկտրաէներգիայի սպառման ծավալների շարունակական աճը ֆինանսական լրացուցիչ դժվարություններ է ստեղծում էլեկտրաէներգիայի արտադրման և մատակարարման ոլորտում, ինչը հիմք է տալիս իշխանություններին հերթական անգամ թանկացնելու դրա սակագինը` էլ ավելի բարդացնելով հանրության սոցիալապես առավել անապահով խավի առանց այդ էլ անմխիթար վիճակը։
Խավ, որը մշտապես ու մեծ հույսով ակնկալում է իշխանությունների օգնությունը և ոչ միայն այդ հարցում։ Եվ իրոք, եթե ՀՀ իշխանությունները շատ թե քիչ մտահոգված են այդ խավի ճակատագրով և պատրաստ են գոնե որոշ չափով թեթևացնելու նրա ֆինանսական ծանր բեռը, ապա առանց վարանելու, անհապաղ էլեկտրաէներգիայի մատակարարումը պետք է իրագործեն դիֆերենցված սակագնային սկզբունքով, ինչպես դա արվեց 1996-97 թվականներին։
Դա հնարավորություն կընձեռի իշխանություններին օգնելու սոցիալապես առավել անապահով խավին` մինչև 200 կՎտ.ժ (ամսական) սպառված էլեկտրաէներգիայի սակագինը հաշվարկել 50 տոկոս զեղչով, այսինքն` 15 դրամով` ներկայիս 30 դրամի փոխարեն, ինչը հանրությունը կընկալի որպես արդարության և բարի կամքի դրսևորում։
Վիճակագրական մոտավոր տվյալներով` հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 60 տոկոսն սպառում են ամսական մինչև 500 կՎտ.ժ օգտագործող բնակիչները, այդ թվում` անապահով խավը (աղյուսակում բերված է օգտագործած էլեկտրաէներգիայի քանակից կախված սպառողների թվի մոտավոր տոկոսային դասակարգումը` էլեկտրաէներգիայի բաշխման ծառայություններին մոտ կանգնած մասնագետների մոտավոր տվյալներով)։
Ըստ առաջարկվող դիֆերենցված սակագների` իրականացման տեսանկյունից` բոլոր առումներով առավել իրագործելի տարբերակը հաշվարկված է էլեկտրաէներգիայի 1 կՎտ.ժամի միջինացված սակագինը` կախված սպառման քանակից, ինչպես նաև հանրապետությունում սպառված պայմանականորեն ողջ էլեկտրաէներգիայի քանակին համարժեք գումարը` ըստ ներկայումս գործող և առաջարկվող դիֆերենցված սակագների։
Հաշվարկը պարզեցնելու, այն ավելի դյուրին ըմբռնելու նպատակով վերը նշված էլեկտրաէներգիայի կամ դրա սպառողների թվի տոկոսային դասակարգումը փոխարինված է ուղղակի սպառողների ցանկացած (պայմանական) թվով (հարյուր, հազար կամ միլիոն), որից հաշվարկի էությունն ու իմաստը չեն փոխվում (հաշվարկվում ընդունված է 100-ը)։
Սակագնի առաջարկվող հարաբերակցությամբ դիֆերենցված թանկացման դեպքում, ըստ հաշվարկի, հանրապետությունում նույն քանակի սպառված էլեկտրաէներգիայից ստացված գումարը կաճի մոտ 10 տոկոսով (ամսական մոտ 4,0 մլն դոլար)։ Եվ դա այն դեպքում, երբ սոցիալապես առավել անապահով խավին հատկացվելիք զեղչված էլեկտրաէներգիային համարժեք գումարը կկազմի ամսական ընդամենը 0,5-0,6 մլն դոլար (զեղչից օգտվող «նպաստառու» աբոնենտների թիվը հանրապետությունում այսօր չի անցնում 60-70 հազարից), 1 կՎտ.ժ էլեկտրաէներգիայի միջին սակագինը հանրապետությունում կաճի մոտ 3 դրամով։
Ինչպես երևում է աղյուսակից, մինչև 500 կՎտ.ժ էլեկտրաէներգիայի սակագինը, որից օգտվելու են հանրապետության բոլոր սպառողները (100 տոկոս), թողնված է անփոփոխ` ներկայիս գործող 30 դրամի չափով, ինչն ավելի է իմաստավորում ու արդյունավետ դարձնում առաջարկվող տարբերակը, միաժամանակ ընդգծելով ու հաստատելով արդարության գործոնը։
Այստեղ չի շոշափված բարձր լարման էլեկտրահոսանքի սակագնի փոփոխման հարցը, որը, կարծում եմ, կլուծվի նույն սկզբունքով` պրոֆեսիոնալ մասնագետների օգնությամբ։
Սերգեյ ՀԱՋԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 2458

Մեկնաբանություններ