ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Եթե պատմաբան եք` դուք էլ մի բան գրեք, որ ձեզնից 1500 տարի հետո արժեք ունենա

Եթե պատմաբան եք` դուք էլ մի բան գրեք, որ ձեզնից 1500 տարի հետո արժեք ունենա
08.10.2024 | 14:12

Բավական ժամանակ է` Խորենացի եմ ուսումնասիրում, և այսօրվա հայերենով, և գրաբարով, որովհետև բնագիրը կարևոր է:

Ես լուռ զարմանքով, հետո աճող բարկությամբ էի հետևում, թե ինչպես մարդանման կապիկների մի ցեղ, որ պատմություն չունի, հեգնում է ուրիշի պատմությունը: Դա ինձ ստիպեց նորից նայել մեր պատմությունը, բայց ավելի ուշադիր, և հիմա դուրս եմ գրում այն ամենը, որ փակում է տխմարների բերանը: Փաստերը շատ են, միանգամից ներկայացնել չի լինի, բայց ժամանակի հետ կտեղադրեմ: ՈՒմ հետաքրքրում է`թող կարդա, նախ ինքը իր համար, իսկ երբ տեղը գալիս է` օգտագործի ալիևի թութակների դեմ:

Երկու խոսք Խորենացու մասին:

Ինձ զարմացնում են նոր ժամանակների «պատմաբանները», որ առարկում են Խորենացուն: Եթե պատմաբան եք` դուք էլ մի բան գրեք, որ ձեզնից 1500 տարի հետո արժեք ունենա: 50 տարի էլ չի ձգում:

Ինչու է Խորենացին վստահելի :

1. Ի՞նքն անցյալի ու իր ժամանակի մասին ճիշտ կգրի, թե՞ դուք` էսօրվա ապրողներդ: Հասարակ տրամաբանություն է:

2. Նա չի հաճոյանում նրան, ում պահանջով գրում է, այլ տեղը գա` հանդիմանում է խակության մեջ : Նման պատմիչին կարելի է վստահել:

3. Չի հաճոյանում հայ ազգին, ցույց է տալիս նրա վատ կողմերը:

4. Սթափ ուղեղ ու պայծառ միտք ունի. նշում է` առասպել է թե փաստ, իսկ ինչը հաստատ չի` չի էլ գրում:

5. Ինչ որ պատմում է, այսօր շատ փաստերով հաստատվում են:

6. Քրիստոնյայի համար սուտ գրելը հավասար է մահվան, սատանայի որդի լինելուն, իսկ նա իրական քրիստոնյա է, ոչ թե մեռած, ինչպես այսօր է:

Աշխարհում շա՞տ ազգեր կան, որ 1500 տարի առաջ գրեին նման մի ամբողջական գործ` 3000 տարվա պատմություն, Նոյից սկսած մինչև այդ օրերը:

Հայերը պիտի պարծենան, որ նման պատմիչ ունեն: Շատերը կերազեին ունենալ, բայց չունեն...

Սարմե ՍԻՎԱՐ

Դիտվել է՝ 1404

Մեկնաբանություններ