Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Խորհրդավոր լռություն

Խորհրդավոր լռություն
23.06.2024 | 21:12

Karapet-ը քաղբանտարկյալ է, որ իր անցած ուղու վերջին 6 տարիներին անձնվեր կռիվ է տվել նիկոլիզմի դեմ և ձեռք բերել ընկերներ։

Այդ ճանապարհին կանգնել է յուրաքանչյուրի կողքին` օգնել, աջակցել, նեցուկ կանգնել շատերին։

Էսօրվա լռությունը` իր առնչությամբ (բացի մի քանի ընկերներից) բացատրելի է, քանի որ մարդիկ ջլատված են, քայքայված ու դժվար է պատկերացնել թե 6 տարի անվերջ կռիվ տվողի վիճակն ինչ է։

Դժվար ու բարդ ժամանակներ են։

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3231

Մեկնաբանություններ