Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Գաստրոնոմիական մտածողություն

Գաստրոնոմիական մտածողություն
04.06.2024 | 11:33

Իշխանական քարոզիչը քարոզչական աղբանոցով օրերս խոսում էր, թե ընդդիմադիրներից մեկին տեսել է ռեստորանից դուրս գալիս, ու դրան հավելում, թե՝ կուշտ մարդը ո՞նց կարող է ընդդիմադիր լինել։

Այ սա է սրանց պատկերացումը։

Իսկ իրականությունն այն է, որ սոված մարդը չի կարող ընդդիմադիր լինել։ Նա քանի իր փորահացի հարցը չի լուծել, ուրիշ բաների մասին մտածելու ժամանակ ու հավես չունի։

Բորիս Մուրազի

Դիտվել է՝ 2513

Մեկնաբանություններ