Ես բազմիցս նշել եմ, որ ներկա պայմաններում անհատական առաջնորդությունը բացառվում է, քանի որ տեխնոլոգիական ահռելի գործիքներ են ստեղծվել, որոնք թույլ են տալիս հետևել՝ թիրախավորել ցանկացած մարդու և տեղյակ լինել նրա ամեն մի քայլին, ընդհուպ մինչև, թե ո՞ւմ հետ է հանդիպելու և ճաշելու առաջիկա ժամերի ընթացքում։
Սխալվեցի՞ արդյոք։
Ո՛չ, իհարկե։
Իմ ենթադրությունը վերաբերում է միջին ստատիստիկական՝ աշխարհիկ մարդուն, բայց ոչ՝ հոգևորականին, որի վրա աշխարհիկ այդ գործիքները, մեղմ ասած, այնքան էլ արդյունավետ չեն։
Նորից եմ կրկնում․ հոգևորականի վրա անօգուտ են ավանդական կառավարման գործիքները փողի և իշխանատենչության միջոցով, ինչին մենք հիմա ականատես ենք։
Անօգուտ և անարդյունավետ են նաև վարկաբեկման՝ ցեխ շպրտելու բոլոր գործիքները, որոնք մոլագարորեն կիրառում են իշխանություններն ու նրանց արբանյակներն այս օրերին։ Այդ ցեխի մեջ իրենք են խեղդվում։
Ակնհայտ է նաև, որ Բագրատ Սրբազանին սատարում է Հայ Առաքելական Եկեղեցին՝ ստեղծելով երկրորդ, երրորդ էշելոններ, որոնք անհապաղ քայլեր կանեն, եթե Բագրատ Սրբազանին ինչ-որ բան սպառնա։
Չտեսնել այս ամենի մեջ ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅԱՆ օգնող ձեռքը՝ անմտություն է։
Արտակ Հովսեփյան