«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

Ճանաչենք թշնամական երկրի վերնախավին

Ճանաչենք թշնամական երկրի վերնախավին
02.04.2024 | 16:01



Թուրքիայում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները, որոնք մեր հարևան թշնամական երկրի քաղաքական պայքարի ամենակարևոր հանգրվաններից են։

Ինչպես ասում են ամերիկյան քաղաքագետները՝ all politics is local (ամբողջ քաղաքականությունը տեղային է), ուստի նա, ով տեղում՝ իր շրջանում, ապահովում է հաղթանակ, կարող է հավակնել ավելի մեծ քաղաքական պայքարի ու հաղթանակների ամբողջ երկրի մասշտաբով։

Ընտրությունների հաշվարկի նախնական արդյունքներն արդեն հայտնի են, և արդեն իսկ արձանագրվել են հետաքրքիր միտումներ, որոնք կարիք ունեն դեռ հավելյալ հետազոտման։

Սակայն, անկախ ընտրության արդյունքներից, կարիք կա, որ ներկայացնեմ նկարում պատկերված այս երկու կերպաներին։ Գլխավոր ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական կուսակցության» (CHP) անդամներ Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշը, ամենայն հավանականությամբ, նորից կվերընտրվեն համապատասխանաբար Ստամբուլի և Անկարայի քաղաքապետերի պաշտոններում։ Բայց ավելի կարևորն այն է, որ ծերացող Էրդողանից հետո այս երկու գործիչները և հատկապես Իմամօղլուն լինելու են էրդողանական համակարգին մարտահրավեր նետող ամենաուժեղ թեկնածուները։ Սա կարևոր է հիշել, քանի որ Հայաստանում ազգային պետությունը վերականգնելուց հետո մենք պետք է ճանաչենք թշնամական երկրի վերնախավին՝ հնարավորինս արդյունավետ քաղաքականություն մշակելու համար։

Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ

Դիտվել է՝ 923

Մեկնաբանություններ