2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

Անբուժելի համախտանիշ` ռուսաֆոբիա

Անբուժելի համախտանիշ` ռուսաֆոբիա
27.02.2024 | 13:49

2014 թ. «Մայդան»-ից հետո ԿՀՎ-ն ՈՒկրաինայում ստեղծել է լրտեսական 6 բազա` 12 օբյեկտներով, որոնք տեղակայված էին Ռուսաստանի սահմանի երկայնքով։ Եվ այս ամենը, բնականաբար, ՈՒկրաինայի անվտանգության ծառայության հետ փոխգործակցությամբ։ 2016 թվականից ամերիկյան հատուկ ծառայությունները ակտիվ աշխատում են ուկրաինական հատուկ նշանակության էլիտար ստորաբաժանումների սպաների հետ, որոնցից էր նաև ՈՒկրաինայի անվտանգության ծառայության ներկայիս ղեկավար Կիրիլ Բուդանովը։

Հիմա ամենահետաքրքիրը. այս մասին գրում է ոչ թե ռուսական քարոզչամեքենան, այլ ամերիկյան` «The New York Times»-ը, ավելացնելով, որ լրտեսական հավաքագրումների հարցում ԿՀՎ-ի խորհրդատուները նախապատվություն են տվել առավելապես «բանդերականներին», որոնք անբուժելի համախտանիշ ունեն` ռուսաֆոբիան։

Ի դեպ, տեղին է հիշել, որ ԿՀՎ-ն էլ 1940-ականների վերջերին ձևավորվեց երրորդ ռեյխի ֆաշիստական մնացորդներից, որովհետև Երկրորդ աշխարհամարտից հետո Խորհրդային պետության հեղինակությունն այնքան էր բարձրացել Արևմուտքի երկրներում, առաջին հերթին` ԱՄՆ-ում, որ հակառուսական կոնտինգենտ հայթայթելը Տրումենի և նրա թիմի համար դարձել էր գրեթե անհնարին, իսկ խորհրդային հետախուզությունը վաղուց Եվրոպայում ուներ գործուն լայն ցանց։ Մնացել էին ֆաշիստները, որոնցով էլ համալրեցին ԿՀՎ-ն:

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1694

Մեկնաբանություններ