«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Այսօր աշխարհում բոլոր հասարակություններն են «հիվանդ»

Այսօր աշխարհում բոլոր հասարակություններն են «հիվանդ»
05.02.2024 | 13:24

Շատերը շատ բաներ ճիշտ են ասում, բայց…

Նախ՝ հաճախ մի ծայրահեղությունից ընկնում են մյուսը՝ Արցախի այսրոպեական վերադարձից մինչև՝ «միայն հաջորդ սերունդները կարող են վերադարձնել Արցախը» խոսույթը։

Երկրորդ՝ սկսել են այլևս չհիշատակել Արցախյան առաջին և երկրորդ պատերազմները (Սարդարապատը հիշատակում են, Արցախը՝ ոչ), որն իրականում այս նույն, իրենց ասած, «հիվանդ» հասարակությունն էր հաղթել և 26 տարի պահել` հենց «ռեալ պոլիտիկի» դաշտում:

Երրորդ՝ իրավացիորեն նշում են, որ հիմնականում զգացականին տրվող հասարակություն ենք, բայց դրան զուգահեռ հաշվի չեն առնում, որ ցանկացած խոսք, նաև իրենց խոսքը զգացական մակարդակում են ընկալելու և կարող են ավելորդ ոգևորություն ապրել կամ իսպառ հուսալքվել ու հեռանալ :

Չորրորդ՝ հաճախ սևացնում են 30 տարվա բացառապես բոլոր ձեռքբերումները, նաև նույնացնում են դրա բոլոր հատվածները, ինչը հստակ մանիպուլյացիա է:

Հինգերորդ և ամենակարևորը՝ հստակ լուծումներ չեն առաջարկում ու չեն կարող առաջարկել, որովհետև դրա համար պետք է լինել փոփոխություն իրականացնելու ժամանակակից տեխնոլոգիաների բարձրակարգ մասնագետ ։

Հ.Գ. Որևէ մեկը որևէ առողջ մի հասարակություն թող մատնացույց անի, հետո անդրադառնա հայ հասարակությանը։ Այսօր աշխարհում բոլոր հասարակություններն են «հիվանդ»։

Պատճառն էլ այլ տեղում է։

«Հիվանդության» ժամանակակից հարուցիչը տեխնոլոգիաների միջոցով հասարակություններին կառավարելն է` իրական ազատություններից, հայրենասիրությունից ու հերոսությունից մեթոդաբար փոխադրելով տոտալ վերահսկողության, ստրկացման ու հուսալքության դաշտ։

Այս դեպքում հիմնախնդիրը կամ բուժումը նմանատիպ կամ առավել առաջադեմ տեխնոլոգիաների միջոցով կործանարար ընթացքին հակազդելն է, մասնավորապես՝ առաջավոր տեխնոլոգիաներ բանեցնելով հասարակությունների արթնացումն ու «բուժումը»՝ իրականությունը բացահայտելով, բացառապես ճշմարտությունն ասելով, տարածելով ու կրկնելով ։

Կարեն Ճշմարիտյան

Դիտվել է՝ 2476

Մեկնաբանություններ