Էրդողան էֆենդին այսօր (28.10.2023-irates.am) միտինգ է անում Ստամբուլում՝ ի աջակցություն պաղեստինցիների:
Նախրի պակաս չկար, և էֆենդին ասաց, որ Իսրայելին կճանաչի և կհայտարարի ռազմական հանցագործ:
Էֆենդու քամակը վառվում է մի պարզ պատճառով. ՀԱՄԱՍ-ը մուսուլման եղբայրների ֆիլիալն է, որը հիմնվեց Պաղեստինում 1987 թվականին, իսկ մուսուլման եղբայրների այսօրվա առաջնորդը հենց ինքն է՝ Էրդողան էֆենդին:
Այն ժամանակ ՀԱՄՍ-ի ծնունդը բոլորի կողմից ողջունվեց, օգնեցին և արևմտյան հատուկ ծառայությունները, և անգամ «Մոսադը», քանզի ուզում էին ՀԱՄԱՍ-ին օգտագործել Յասիր Արաֆաթի կազմակերպության դեմ, ինչպեսև շիական «Հըզբոլլահ»-ին հակակշիռ դարձնել:
Տարիներ անցան, բայց խիարն էլի թարս բուսնեց՝ երկու քայլ առաջ մտածելու անգլոսաքսերի անկարողությունից:
Այսօր ՀԱՄԱՍ-ի ռազմական հզորությունը ապահովում է շիական Իրանը, ՀԱՄԱՍ-ը դուրս է եկել բոլոր նախկին հովանավորների կոնտրոլից, և անում է այն, ինչ տեսնում ենք:
Եվս մեկ հարց: Այսօր աշխարհում սուգ է, թե բա՝ միլիոնից ավելի մարդ Գազայից դուրս է գալիս, Եգիպտոսի սահմանին սոված-ծարավ մնացել են: Իհարկե, միլիոնը տասն անգամ հարյուր հազարից մեծ թիվ է, բայց ինչու՞ այսօրվա ողբից տասն անգամ քիչը չտեսանք Արցախի հայաթափման ժամանակ, երբ 100 հազար հայ ստիպված լքեց հայրենիքը: Ավելին, Հայաստանի «ժողվարչապետը» հայտարարեց ի լուր աշխարհի, որ Ղարաբաղում էթնիկ զտում չկա: Պատասխանը մեկն է՝ Արցախի հայության համար վիզ դնող չեղավ, քանզի դա ՀՀ ղեկավարության մասնակցությամբ կատարված հատուկ օպերացիա էր: ՈՒ՞մ կհետաքրքրի փախստական, հայրենազրկված հայը, եթե նրա «ժողվարչապետն» ասում է, որ երբեք հայերի համար չեմ պատերազմի Ադրբեջանի դեմ, երբ համոզում է աշխարհին, որ հայերին ոչինչ չի սպառնացել Արցախում…
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ