Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Աղոթիր ու լավություն արա այսօր, որ վաղը վերջդ բարի լինի

Աղոթիր ու լավություն արա այսօր, որ վաղը վերջդ բարի լինի
22.10.2023 | 08:06

Աշխարհահռչակ դիզայներ և հեղինակ Քրիստա Ռադերը (Քրիստինա Ռոդրիգեզ) մահացել է 40 տարեկանում ստամոքսի քաղցկեղի:

Մահվանից առաջ նա գրել է.

1. Նախկինում իմ ավտոտնակում ունեի աշխարհի ամենաթանկ մեքենան, իսկ հիմա ստիպված եմ սայլակով տեղաշարժվել։

2. Իմ տանը կան ամեն տեսակ հագուստ, կոշիկ, թանկարժեք իրեր, բայց հիմա մարմինս փաթաթված է հիվանդանոցի տրամադրած փոքրիկ կտորով։

3. Ես շատ փող ունեմ բանկում, բայց հիմա դրանից օգուտ չեմ ստանում:

4. Իմ տունը նախկինում դղյակի էր նման, իսկ հիմա հիվանդանոցային մահճակալի վրա եմ։

5. Հինգ աստղանի հյուրանոցից հետո հայտվել եմ հիվանդանոցում։

6. Ես հազարավոր մարդկանց ստորագրություն եմ տվել, բայց հիմա բժշկական փաստաթղթերին եմ դնում ստորագրությունս։

7. Ես յոթ վարսավիրի մոտ եմ միանգամից հարդարվել, բայց հիմա գլխիս մազ չկա:

8. Անձնական ինքնաթիռով ես կարող էի թռչել ցանկացած տեղ, բայց հիմա սայլակով մինչ հիվանդանոցի դարպասն է ճամփաս։

9. Չնայած ուտելիքները շատ են, բայց իմ սննդակարգը դարձել է օրական երկու դեղահաբ և մի քանի կաթիլ ջուր։

10. Տունս, մեքենաս, ինքնաթիռս, կահույքս, բանկի կարողությունս, չափից դուրս փառքս… սրանցից և ո՛չ մեկն ինձ չօգնեց այս ծանր վիճակում:

Խնդրում եմ, գոհացիր ունեցածովդ, քանի դեռ առողջ ես, երջանիկ եղիր, ապրիր, բարի եղիր, օգնիր բոլորին, կարևորը քնելու տեղ և ուտելու բան ունես, որովհետև դու չգիտես վաղն ինչ կլինի ու որտեղ կհայտնվես, կապրե՞ս թե՞ կաղոթես որ մի քանի օր ավել ապրես:

Ի վերջո, կյանքում ամենակարևորը վերջն է, աղոթիր ու լավություն արա այսօր, որ վաղը վերջդ բարի լինի:

Քրիստա ՌՈԴՐԻԳԵԶ

Հանրաճանաչ դիզայներ

Դիտվել է՝ 3765

Մեկնաբանություններ