«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

Պատերազմի պատճառը և առիթը

Պատերազմի պատճառը և առիթը
10.09.2023 | 11:18

Պատերազմի պատճառի մասին բազմիցս խոսել ենք՝ հանել Ռուսաստանին տարածաշրջանից, որով իշխանությունը երկու խնդիր է լուծում. Նախ՝ կիրագործեն այն, ինչի համար իրենց իշխանություն է տրվել և կապահովեն իրենց ֆիզիկական անվտանգության հարցը: Հարց կառաջանա՝ ո՞րն է իրենց ֆիզիկական անվտանգության երաշխիքը. պարզ և իրատեսական պատասխան՝ Հայոց պետականության վախճանը: Սա է իրենց ֆիզիկական անվտանգության իրատեսական երաշխիքը:

Հիմա «առիթին» անդրադառնանք:

Դիտելով իշխանության վերջին աշխարհաքաղաքական խաղերը՝ իտալական լրատվականին տված հարցազրույցից մինչև Կիև, կհասկանանք, որ աշխարհաքաղաքականում նման կտրուկ գործողություններ անողը դժվար թե ներսում որևէ բան անելու կաշկանդվածություն ունենար: Սրանից հետևություն՝ եթե Նիկոլը չուզենար Արցախում հրաժարական և ապա՝ նախագահի ընտրություն, չէր լինի:

Այսօր արևմտյան պրոպագանդան լծված է «մեկնաբանելու» Արցախում տեղի ունեցած նախագահի ընտրությունը, և կարևոր է, թե ինչպես էին «մեկնաբանում», իբր Մոսկվան է կանգնած այս ամենի հետևում՝ իր այստեղի խաղացողներով, ինչն իրականության հետ որևէ աղերս չունի:

Հակառակ կողմից հնչող միամիտ շնորհավորանքներն ամբողջացնում են Արևմուտքից իրականացվող տեղեկատվական դիվերսիան՝ լեգիտիմացնելով առիթը:

«Մեղավորները» կարգված են, «առիթը»՝ տրված:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 3521

Մեկնաբանություններ