38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Վճիռ գողացող անգրագետը Վճռաբեկ դատարանի դատավո՞ր

Վճիռ գողացող անգրագետը Վճռաբեկ դատարանի դատավո՞ր
30.03.2023 | 22:48

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանը չի հանձնվում՝ շարունակում է Վճռաբեկ դատարանի «գրոհը»:

Սույն կերպարը 2022-ի դեկտեմբերին չընտրվելով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր, հիմա էլ, ըստ ԲԴԽ-ի հայտարարության, հավակնում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղին:
Նախ սրա մարդկային և բարոյական կերպարը պատկերացնելու համար ասեմ, որ դա իմ մասնակցությամբ դատական նիստերից մեկի ժամանակ ուրացավ իր ընկերությունը և հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Գյումրին փոքր քաղաք է և շատերը լավատեղյակ են իր շրջապատի մասին ուղղակի ստեց՝ հայտարարելով, որ չի ճանաչում Կ.Օ. ազգանունով իր ընկերուհուն՝ ապացուցելով, որ շարքային ստախոս է:
Մի կողմ թողնելով սրա բարոյական կերպարը հշիցնեմ, որ սա ոչ միայն ստախոս է, այլև գրագող և անգրագետի մեկն է. իմ կարծիքով ոչ կոմպետենտ իր աշխատանքում:
Լիլիթն այնքան «ծույլ» է, որ չցանկանալով վճիռ գրել ուղղակի գողացել էր իր գործընկերոջ կայացրած վճռը. Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում նրա կողմից քննված գործ ՇԴ/1502/02/18-ի վճիռը (վճիռը կայացվել է 2018-ի սեպտեմբերի 24-ին) գրեթե ամբողջությամբ գրագողություն է նույն դատարանում քննված ՇԴ/1501/02/18 (վճիռը կայացվել է 2018-ի հուլիսի 28-ին դատավոր Հովհաննես Ղազարյանի կողմից) գործից, այնինչ, դրանք տարբեր «բովանդակությամբ» էին ընթացել և չէին կարող նույնը լինել:
Ավելին, նա զլացել էր իր կողմից գողացված այդ վճռից հանել իմ անուն-ազգանունը և այլ մարդուն վերաբերող վճռում չգիտես ինչու՛ իմ անուն-ազգանունն էր գրված:Այս փաստը նաև խոսում է նրա փնթիության մասին:
Խայտառակություն է նաև այն, որ դատավոր Լիլիթի կայացրած ՇԴ/1502/02/18 վճիռում Շիրակի պետհամալսարանի ստորաբաժանումներից մեկը 3 տարբեր անուններով էր ներկայացված, որը խնդիրների պատճառ դարձավ և լրացուցիչ դատական որոշման անհրաժեշտություն առաջացավ:
Զավեշտ էր ընթերցել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ գործ ՇԴ/2020/02/18-ի վերաբերյալ, որը ևս անգրագետ դատավոր Լիլիթի ձեռի գործն էր:
Դատավորուհու կայացրած որոշումն ամբողջությամբ բեկանվել է և հետ է ուղարկվել նոր քննության Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան:
Սա ինձ հետ կապված դատական ևս երկու գործերի ժամանակ, ապացույցների բեռի բաշխման որոշման մեջ, ըստ իս, դիտավորյալ չէր նշել ապացույցների ներկայացման վերջնաժամկետը, որը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից (վճիռներից մեկը) ճանաչվել է իմ իրավունքների խախտում:
Եթե սա ընտրվի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր զավեշտալի, բայց արդար կլինի:
Սա լրիվ համապատասխանում է նիկոլական դատական համակարգի բոլոր պահանջներին:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4051

Մեկնաբանություններ