ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

ՈՒ՞մ աչքն էր հանում երբեմնի ծաղկուն Հայաստանը. Սուսաննա Բաբաջանյան

ՈՒ՞մ աչքն էր հանում երբեմնի ծաղկուն Հայաստանը. Սուսաննա Բաբաջանյան
21.11.2022 | 07:25

Պատմությունը հրաշալի գիտենք, ցանկալի է ասեք, թե ինչպե՞ս, ե՞րբ և որտե՞ղ, ո՞ր շան սերմից բուծվեց հայի էն տեսակը, ով առաջինը մտածեց ժողովրդի ազնիվ զգացմունքները շահարկելով՝ Արցախի վրա խաղադրույք դնել և մեծ, շատ մեծ փողեր աշխատել՝ նրան ազատագրելու շիրմայի տակ: Սա միաժամանակ պատճառ դարձավ Հայաստանի կազմաքանդմանն ու կործանմանը, կրթության ու տնտեսության քայքայմանը, ըստ էության՝ երեսնամյա հյուծիչ պատերազմի ու կոտորածների մեջ երկրի ծայր աստիճան մաշեցմանը, թշվառությանն ու բարոյալքմանը:


Ու՞մ աչքն էր հանում երբեմնի ծաղկուն Հայաստանը, արդյո՞ք ՀՀ ղարաբաղյան կոմիտեի լիդերներն ու նրանց արբանյակ ,,ազատարարները,, հատուկ պայմանավորվածություն չունեին Արևմուտքի և մասոնական աշխարհի հետ, ինչի վերջնական իրագործումը ձգձգվեց մինչև մեր օրեր:
Վերջում էլ պարզվի, որ բոլորն էլ մի սանրի կտավ են, Հայաստանը ոչնչացնելու նույն տեղից են սերում:


Մեզ մի գանգրահեր և անարատ մանուկ է պետք՝ մոխիրներից հառնող, մեռած մաքուրների գենն ու սիրտը ժառանգած, մեզնից բոլորից, նախկին ու ներկայից, սրանց աչքից ու շնչից, կերպից ու մռթից, շնչած օդից շատ ու շատ հեռու՝ հեռավոր օրերում ծնվելիք...
Մնում է սա հուսանք ու սրա մասին երազենք, եթե, իհարկե, հայի կոդը մեկընդմիշտ չի խեղվել ու այն կրող տականքը հարյուր ու հազար տարի հետո էլ գլուխ չի բարձրացնի...

Դիտվել է՝ 7376

Մեկնաբանություններ