Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ի՞նչ եք թղթի կտորներից ու դրանց վրա սրա-նրա ճանկռտոցից կառչել. Արմեն Հակոբյան

Ի՞նչ եք թղթի կտորներից ու դրանց վրա սրա-նրա ճանկռտոցից կառչել. Արմեն Հակոբյան
20.11.2022 | 09:30

Ընդդիմություն «քլնգելու» ամենատարածված տրաֆարետներից մեկը. «Ստորագրելուց հետո էլ ո՞ւմ է պետք»:

Իմաստը, կարծում եմ, ակնհայտ է. «Թե մի բան անում եք, կամ մի բան արեք՝ նիկոլին հեռացրեք, քանի դեռ նոր տարածքներ հանձնելու, ՀՀ-ն կտոր-կտոր անելու «միջանցքային» բան չի ստորագրել»:


Շեշտադրումներից մեկն էլ այն է, թե՝ «որ ստորագրեց, վե՛րջ, էլ ոչ մի բան հնարավոր չէ անել»:
Սա, մեծ հաշվով, մանիպուլյացիոն տրաֆարետ է, անկախ այն բանից, որ դա կրկնողներից շատերը (ուզում եմ հավատալ), իսկապես մտահոգ են, անկեղծորեն ցանկանում են նիկոլի հեռացումն ու Հայաստանի մասնատման կասեցումը: Բայց դա, մանավանդ, օրվա հիմնական ընդդիմադիր ուժին ուղղված այդ հանդիմանությունը ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ է, հետևյալ պատճառաբանությամբ.


1) նիկոլը, «վաբշե տը», արդեն ավելի քան 1 տարի է, ինչ իր ստորագրելիքը ստորագրել է, այնպես որ, նրա հեռացման առումով բոլորս ուշացել ենք ամենաքիչը 1 տարով:


2) Ավելին, ոմանց կողմից այդքան չսիրած, իրենց համար «թույն» ստատուս գրելու հնարավորություն դիտվող կամ մատուցվող գործիչները նիկոլի հեռացման անհրաժեշտության մասին խոսում էին նաև նախորդ ստորագրումից առաջ:
Մասնավորապես, նման պահանջ առաջադրել են ա) Դավիթ Շահնազարյանը, բ) Վազգեն Մանուկյանը, համապատասխանաբար՝ 2020 թ. սեպտեմբերին՝ պատերազմի մեկնարկից անմիջապես հետո և 2020թ. հոկտեմբերին, երբ արծրունա-պեգովա-լապշինաբար «հաղԴում» էինք, բայց գործից հասկացող մարդիկ արդեն գլխի էին ընկել, թե իրականում ի՛նչ է կատարվում:


3) Ամենի՛ց կարևորը. նիկոլը կարող է նույնիսկ 100 հատ թուղթ ստորագրել: Կոնկրետ այն ստորագրությունը, որի մասին ակնարկվում է տրաֆարետում, բնականաբար, լինելու է նաև նիկոլի ոչնչացման ստորագրությունը: Բայց նույնիսկ դրանից հետո կամ հատկապես դրանից հետո, պայքարը չի դադարելու, եթե ոչ՝ բորբոքվելու է:
Այնպես չէ, էլի, վայ, նիկոլն ստորագրեց, ֆսյո, մեզ մնում է գնալ մի մութ անկյունում նստել ու գլխներիս մոխիր ցանել:
Մենք, որ պայքար ենք սկսել հակահայ տրամադրված ռեժիմի, օտարի լծի պայմաններում, որ սկսել ենք 0-ից, իսկ թղթերի առումով, օրինակ, «Կարսի պայմանագրի» կամ Հայաստանի խորհրդայնացման փաստաթղթերի պայմաններում, կակոյ-նիբուձ նիկոլի՝ ոչինչ չարժեցող ստորագրությա՞նը պիտի նայենք:


Ասել եմ, կկրկնեմ. ստորագրությունը ոչինչ է, եթե դու ունես բավարար կամք՝ ոտքի կանգնելու և ուժ հավաքելու, իսկ երբ ուժ հավաքես, թքած ես ունենալու ցանկացած ստորագրության վրա: Վերջիվերջո, ի՞նչ եք թղթի կտորներից ու դրանց վրա սրա-նրա ճանկռտոցից կառչել...
Կստորագրի՞, ջհաննամը ստորագրի, նաև նաղդ ստորագրող է, ու եթե դեռ մինչև հիմա դա չի արել ևս մեկ անգամ, ապա միայն գնդակահարվելու և շանսատակ արվելու վախից չի արել:
Կեցցե՜ դիմադրությունը: Կեցցե այս անագորույն ռեժիմի դեմ ցանկացած դիմադրական ակցիա, ինչով կամ ինչպես էլ որ այն դրսևորվի, լինի մեկ վճռական անհատի բռնկմա՞ն արդյունք, թե՞ որևէ քաղաքական ուժի նախաձեռնած քայլ:

Դիտվել է՝ 8988

Մեկնաբանություններ