Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։ «Մեր առաջնահերթությունն այժմ էսկալացիայից խուսափելն է։ Լիբանանի ժողովուրդը, իր հերթին, չպետք է զոհաբերվի, Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- ընդգծել է Մակրոնը:               
 

Արևմուտքը թուրքի շահերն է պաշտպանում, ու սա պարզից էլ պարզ է. Սուսաննա Բաբաջանյան

Արևմուտքը թուրքի շահերն է պաշտպանում, ու սա պարզից էլ պարզ է. Սուսաննա Բաբաջանյան
14.10.2022 | 07:24

Շատ եք Արևմուտքի զորեղությունը փառաբանում, արևմտամոլներ, հապա ինչու՞ մի ակնթարթում Արցախի արդարությունը չի վերականգնում, թուրքի ականջից չի բռնում ու դուրս չի շպրտում Արցախի ու Հայաստանի սահմաններից:
Թող դնի ու անմիջապես ճանաչի Արցախի կարգավիճակն ու Հադրութն ու Շուշին հետ պահանջի, մնացածը՝ գլխին տված:


Հաստատ կարող է, դա իր համար հարց չէ, ի վերջո, վերի՜ն դատ է:
Մեր գինը դա՛ պիտի լինի՝ նման ճակատագրական որոշում կայացնելու:
Այ էն ժամանակ առաջինը ես կթռչեմ դեպի Արևմուտք:
Այլ՝ իբր զենք է խոստանում, ասել է թե՝ պատերազմ այս փոքր ու փշրված երկրին՝ պայմաններ դնելով, որոնք կարող են մեզ վրա շատ թանկ նստել, զենքն էլ չփրկի:
Մի տգետ հպարտ-հպարտ գրել էր՝ Արևմուտքը մեզ զենք է տալու, ինչպես Ուկրաինային է տալիս, եթե միայն ռուսական բազաներն արտաքսենք մեր երկրից...
Հիմար:


Արևմուտքը թող զենք չտա այս փոքր ու տանջված երկրին, այլ մեր արդարությունը վերականգնի՝ առանց պատերազմ. մենք Ուկրաինա չենք՝ անծայրածիր ու հզոր, մեր երկիրը րոպեների մեջ հողին կհավասարվի Արևմուտքի զենքի ու թուրքի զենքերի արանքում:
Արևմուտքը թուրքի շահերն է պաշտպանում, ու սա պարզից էլ պարզ է:
Այստեղ են ասել՝ ամեն փայլփլուն բան չէ, որ ոսկի է:


Զե՜նք է տալու... Զենքը թե լավ բան է, թող պահի իր համար, թուրքը շուտով հասնելու Եվրոպա ու Վատիկանում նստի, Հռոմի Պապին էլ հրամայելու է՝ սուրճ դնի, հոգնած ոտքերն էլ յուղով օծի...

Դիտվել է՝ 13116

Մեկնաբանություններ