Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Կիսաբաց լուսամուտներ» կամ ռազմավարական նշանակության սպառնալիք. Սուսաննա Բաբաջանյան

«Կիսաբաց լուսամուտներ» կամ ռազմավարական նշանակության սպառնալիք. Սուսաննա Բաբաջանյան
02.10.2022 | 09:46

Լրահոսում յուրաքանչյուր երրորդ նյութից երկուսը «կիսաբաց լուսամուտներ» է՝ իր անհոդաբաշխ մլավոցներով ու բղավոցներով, որքան էլ էջին բաժանորդագրված չես:
Ամենքից երկու-երեք բառ էլ լսես, բավական է, որ հասկանաս, թե ինչ սպառնալիք է այդ հաղորդումը մեր երկրի համար, գրեթե՝ ռազմավարական նշանակության սպառնալիք:


Այն տպավորությունն է, ասես՝ Հայաստանը բաղկացած է խելագարներից, մտավոր հետամնացներից, անբարոյականներից, աղբարկղ քրքրողներից, առնետների մեջ ապրողներից, լաչառներից, բանսարկուներից, բոշաներից, հաշմանդամներից, ծայրագույն թշվառներից ու հաբեցողներից և այլ վատ մարդկանցից ու վատ բաներից:
Զարմանալի է, թե ինչպես է, որ Հրաչն ու իր քննող անձնակազմը մինչև հիմա չեն խելագարվել:


Թեպետ, կարծես, մի կերպ են դիմադրում, որ չխենթանան ու երբեմն էլ հասնում են այդ ճանապարհին:
Եվ որտեղի՞ց են այսքանին գտնում, բոլորը՝ միանման հատակային:
Մտածե՞լ են, որ դրանով ազգի համար ամենևին էլ լավ գործ չեն անում, ավելին, վատ գործ են անում՝ մյուսներին էլ վարակելով առնետացավով, գարշելի ներազդում ու պատկերացում ձևավորելով մատաղ սերնդի մեջ՝ կյանքի մասին:
Հնարավոր չէ՞, Հրաչն ուղղակի օգնության ֆոնդից այս անվերջանալի խեղված-խեղանդամների շարաններին ուղղակի օգնի ու ճանապարհի տները, մենք էլ չիմանանք:
Որքան հասկանում եմ՝ այս տեսակն անտակ հոր է, դանայան տակառ, որն ինչքան էլ լցնես, քարոզ կարդաս, ոչ լցվելու է, ոչ էլ՝ փոխվելու:


Ու սա չընկալվի որպես արհամարհանք այս դասերի նկատմամբ, քավ լիցի, «ես ինձ ոչ մեկից չեմ գերադասում»,
ուղղակի մեղք ենք, մեղք է մատաղ սերունդը, որ լուսե հայացք ու միտք ունի դեռ:
Հրաչ, լավություն արա, փակի՛ր հաղորդումդ:

Դիտվել է՝ 7241

Մեկնաբանություններ