Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Հայաստանը՝ հիմարության ու արկածախնդրության ճիրաններում. Անդրանիկ Թևանյան

Հայաստանը՝ հիմարության ու արկածախնդրության ճիրաններում. Անդրանիկ Թևանյան
30.09.2022 | 07:26

Եթե Նիկոլ Փաշինյանն անկեղծորեն համոզված է, որ հանուն հայկական, այսպես կոչված, ժողովրդավարության («ժողովրդավարություն» ասելով՝ նա ինքն իրեն նկատի ունի) փրկության աշխարհը Հայաստանի համար անվտանգություն է ապահովելու, ուրեմն, առնվազն քաղաքականապես անմեղսունակ է։


Իսկ եթե նա գիտի, որ ժողովրդավարության մասին հուզիչ տեքստերով Հայաստանի անվտանգությունն ապահովված չի լինելու, բայց, այդուհանդերձ, այդ մասին գրում է, նշանակում է, որ նա Հայաստանի գնով իր կաշին փրկելու և հետագայում ժողովրդավարական համարվող երկրներից մեկում ապաստան գտնելու համար է այդ ամենն անում։
Երկու դեպքում էլ նա չի կարող Հայաստանը ներկայացնել ու, առավել ևս, խաղաղություն բերել։


Իրական խաղաղությունը հնարավոր է նոր բանակցողով, ազգային լայն համախմբմամբ, դաշնակից-բարեկամ երկրների հետ փոխվստահության մթնոլորտի հաստատմամբ, հայկական բանակի վերականգնմամբ, Հայաստանը միջազգային ասպարեզում մանրադրամ չդարձնելու քաղաքականությամբ։

Դիտվել է՝ 6146

Մեկնաբանություններ