Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Կոռուպցիա՝ Արցախի վաճառքի հաշվին. Ավետիք Իշխանյան

Կոռուպցիա՝ Արցախի վաճառքի հաշվին. Ավետիք Իշխանյան
22.08.2022 | 07:28

Վարչապետ կոչեցյալի աշխատակազմի ղեկավարի տեղակալը 585 հազ․ դոլարով ԱՄՆ-ում առանձնատուն է գնել։ Եթե մի շարքային չինովնիկ այդքան գումարով տուն է գնում, ապա որքա՞ն ունի կուտակած գումարներ։ Իսկ ավելի բարձրաստիճան պաշտոնյանե՞րը. պարզ չի՞, մի քանի անգամ ավելի։ Եվ այս ամենն ինչի՞ հաշվին՝ կոռուպցիա՞։ Այո՛, կոռուպցիա, բայց նաև հայրենիքի, այն է՝ Արցախի վաճառքի հաշվին։


Շուտով դրանք, ամենայն հավանականությամբ, ավելի կհարստանան՝ արդեն Սյունիքի հաշվին։

Դիտվել է՝ 8593

Մեկնաբանություններ