05.11.2023|
14:18
Թուրքիայի զբոսաշրջության նախարարն ասում է՝ մարքեթինգի հին ձևերը, երբ ուղղակի գովազդվում էր Թուրքիան, իրենց սպառել են։ Ըստ նախարարի՝ որպեսզի նոր որակներ ստանան և առաջ անցնեն մրցակիցներից, այսուհետ կիրառելու են արհեստական բանականության տարրեր։ Առաջին հերթին այնպես են անելու, որ ChatGPT-ն ու դրա նման նեյրոցանցերը Թուրքիայի մասին միայն լավը ասեն։