ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

«Անիմաստ է ամեն ինչ ավարտված համարելը»

«Անիմաստ է ամեն ինչ ավարտված համարելը»
25.05.2022 | 07:31

Որ Բրյուսելում կամ ցանկացած այլ վայրում կլինեին ու դեռ կլինեն ավելի կոնկրետ պայմանավորվածություններ, անիմաստ է կասկածելը: Նույնքան անիմաստ է ամեն ինչ ավարտված համարելը կամ որևէ պաշտոնյայից «Արցախը չի լինելու Ադրբեջանում» հավաստիացումներ պահանջելը:


Ցանկացած քաղաքական բնույթի պայմանավորվածություն, այդ թվում՝ ստորագրված միջազգային պայմանագիր, եթե անգամ պայմանականորեն այն լինի անասելի շահավետ, ազգանվեր, խելամիտ և այլն, իրավական արժեք կարող է ձեռք բերել միայն առնվազն Սահմանադրական դատարանի որոշմամբ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու դեպքում, Ազգային ժողովի կողմից վավերացվելու պարագայում (Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ), իսկ դատելով տարածքի փոփոխության կտրվածքով բրյուսելյան պայմանավորվածության բովանդակությունից՝ անհրաժեշտ է լինելու նաև հանրաքվե (205-րդ հոդվածի 1-ին մաս): Արդյունքների մասով կանխատեսումներ չանեմ:
Շատ ավելի հրատապ է, կարևոր է, որպեսզի կանխվի այս պարտադիր սահմանադրական ընթացակարգերի շրջանցմամբ որևէ պայմանավորվածություն կյանքի կոչելը:


Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 8188

Մեկնաբանություններ