Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Միքայել Մինասյան. Շուշին ադրբեջանական քաղաք լինելու հայտարարությունը մնաց անարձագանք

Միքայել Մինասյան. Շուշին ադրբեջանական քաղաք լինելու հայտարարությունը մնաց անարձագանք
22.01.2021 | 16:46

Շուշին ադրբեջանական քաղաք լինելու հայտարարությունը մնաց անարձագանք, գրել է Միքայել Մինասյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում վարչապետի ձևակերպմանը՝ «Դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»:


«Շուշիի մասին Նիկոլի դուրս տված խելագար բառակույտից անցավ 24 ժամ։ Զայրույթն անցավ, նույնիսկ՝ զարմանքը։ Եվ «Երկիր-Հժ»-ում 24 ժամ անց ամեն ինչ մոռացվեց, գնաց։ Համաձայնեք, որ եթե Նիկոլը մարսել է Շուշիի հանձնումը, ինչո՞ւ պետք է չպլստա Շուշիի պատմության խեղաթյուրման պատասխանատվությունից։ Եվ հետո, Նիկոլն առաջին անգամ չէ ԱԺ ամբիոնից ստում և անասունի պես դուրս տալիս։ Միշտ էլ արել է՝ մի քիչ շատ, մի քիչ քիչ, սովորելու վրա է։


Ինձ ուրիշ բան է հետաքրքրում։ Շուշին ադրբեջանական քաղաք լինելու հայտարարությունը մնաց անարձագանք։ Չխոսեց և ոչ մի պատմաբան, լուռ է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը։ Լուռ են Պուշկինի դպրոցի պատմության ուսուցիչները, որտեղ ես սովորել եմ (և մնացած ուսուցիչները)։ Լուռ են Մխիթարյան միաբանության վարդապետները, որոնք հպարտորեն պատմում էին Շուշիի հայկական ժառանագության մասին (ինչպես նաև Սփյուռքի մնացած կառույցները)։ Լուռ են Մատենադարանի գիտաշխատողները, որոնք ներկայացնում էին արցախյան ձեռագրերը։ Բոլորը լուռ են, որովհետև համաձա՞յն են հայ ժողովրդի պատմության նոր մեկնաբանությանը։


Ձայն չեն հանում նրանք, ովքեր լուսանկարվում էին Շուշի առաջինը մտած տանկի մոտ։ Երևի ընդունում են, որ տանկն իրականում ոչ թե ազատագրել է, այլ «զավթել էր ադրբեջանական քաղաքը» և հիմա ամաչում են այդ նկարներից։
Լուռ են Մայիսի 8-ը տոնող Շուշին ազատագրողները։ Ձայն չի հանել Կոմանդոսը, ով ավելի քան 2 տասնամյակ պատմում էր «Հարսանիք լեռներում» օպերացիայի մասին։ Լուռ է Շուշիի ազատագրմամբ պարծեցող Ժիրայր Սեֆիլյանը, ով բոլորին համոզում էր, քանի որ եղել է Շուշիի առանձին գումարտակի հրամանատար, ինքն է փրկելու հայ ժողովրդին։ Լուռ է քաղաքական դաշտը, չեն արձագանքնել անգամ Արցախի նախագահները, հաղթանակած հրամանատարները, նախկին ԱԳ նախարարները: Ֆեյսբուքյան օգտատերերին չհաշված, Նիկոլի դուրս տվածի առիթով խոսեցին միայն Սեյրան Օհանյանն ու Շուշիի նախկին քաղաքապետը։


Նիկոլը դարձել է մեր իրականության լակմուսի թուղթը։ Նիկոլի անասուն ելույթները և նրա իշխանությունն ամենապարզ ինդիկատորներն են, որ ցույց տվեցին՝ իրականում պետություն չկա, քաղաքական դաշտ չկա, լրջմիտ հասարակություն չկա։ Այս ելույթն էլ ցույց տվեց, որ մեր երկրում ոչ պատմաբան կա, ոչ էլ Շուշի ազատագրող։ Իսկ եթե կան, բա էլ ո՞ր օրվա համար են։
Անկեղծորեն զարմանում եմ, որ դեռ զարմանում եք Նիկոլի վրա։ Չէ որ բոլորս էլ գիտեինք նա ով է։ Ու այս երեք տարիներին նա ապացուցեց, որ չի էլ փոխվել։ Նա խաբեց «հներով» երկու տարի, նա խաբեց ապատեղեկատվությամբ 44 օր, նա խաբեց բանակցությունների իմիտացիայով 60 օր։ Ընդ որում, բոլորը ձևացնում էին, թե հավատում էին, հետո «որոշեցինք», որ պետք է Նիկոլը մնա։ Ընդունեք պարզ իրողությունը՝ Նիկոլը չի փոխվելու։ Նա սովորական ստախոս է, պետական դավաճան ու ազգի թշնամի։ Ու շարունակելու է նույն տեմպով։ Ամեն ինչ շատ կանխատեսելի է ու խիստ տրամաբանական։ Խնայեք ձեր նյարդերը, եթե որոշել եք համակերպվել դավաճան վիժվածքի գոյության հետ:


Հ.Գ. Իսկ հիմա փոքրիկ «ликбез» Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող ադրբեջանական պրոպագանդիստի ու դրա հետևորդների համար.
Շուշին մշտապես եղել է Արցախի պատմամշակութային կենտրոնը, որտեղ մինչև 1920-ի թուրք-ադրբեջանական հրոսակախմբերի հայկական ջարդերը բնակչության մեծ մասը կազմել են հայերը: 1920-ին Շուշիում ադրբեջանցիները տարբեր հաշվարկներով սպանել են 8-10000 հայ, ավիրել ու հրկիզել են 7 000 հայկական շենք-շինություններ: Եվ քաղաքի կենդանի մնացած հայ բնակչությունը ստիպված է եղել լքել իր պատմական հայրենիքը, իսկ ադրբեջանցիները սկսել են բնակեցնել հայկական Շուշին:


Ռուսական կայսրության առաջին՝ 1897-ի մարդահամարի տվյալներով, Շուշի քաղաքում բնակչության ընդհանուր թիվը կազմել է 25. 881 մարդ: Հայության թիվը կազմել է 14.420 մարդ: Թաթարների (ներկայիս ադրբեջանցիներ) թիվը եղել է 10.778 հոգի: Հետևաբար, Շուշիի՝ ադրբեջանական քաղաք լինելու մասին Փաշինյանի հայտարարությունը տգիտության հետևանք է: Շուշին միշտ է եղել հայկական: Շուշին դարձավ ադրբեջանական Նիկոլ Փաշինյանի ու նրա թրքասեր դավաճանների ոհմակի պատճառով», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մինասյանը:

Դիտվել է՝ 4810

Մեկնաբանություններ