Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Միհրան Պողոսյան. Թշնամին տիրապետել է ՀՀ ամենագաղտնի տեղեկատվությանը

Միհրան Պողոսյան. Թշնամին տիրապետել է ՀՀ ամենագաղտնի տեղեկատվությանը
29.12.2020 | 21:58

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքում գրել է.

«Ապրիլյան «մատնիչ» հանձնաժողովի մասին Վարդան Վարդանյան, Արմեն Խաչատրյան, Տիգրան Կարապետյան, Սողոմոն Սողոմոնյան, Ռուբիկ Ստեփանյան... այս անունները ձեզ որևէ բան ասացի՞ն..
Եթե ոչ ուրեմն տեղեկացեք, այս մարդիկ ինչպես նաև Սիփան Փաշինյանը, Արեն Մկրտչյանը, Քրիստինե Պողոսյանը, Սասուն Միքայելյանը, Գևորգ Գորգիսյանը, Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ վերջին մեկուկես տարում հանդիսացել են ռազմական և պետական կարևորագույն գաղտնիքի /պետության մեջ դրանից ավելի գաղտնի տեղեկատվություն առկա չէ/ կրողներ ու դատելով վերջին պատերազմի ընթացքից ու հանգուցալուծումից ակնհայտ է, որ թշնամին տիրապետել է Հայաստանի Հանրապետության ամենագաղտնի տեղեկատվությանը։


Հիշենք թե ինչպես ձևավորվեց 2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ/մատնիչ հանձնաժողովը։ 2019թ-ի մայիսի 20-ի դատական համակարգի հանդեպ հերթական վայրահաչումների տողատակերում Նիկոլ Փաշինյանը ի թիվս այլնի՝ դատական համակարգի ռեֆորմներ, գույքի բռնագանձում և այլն, հայտարարեց, որ «հասունացել է ժամանակը Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող Աժ քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար», որից հետո հայտարարված մյուս ռեֆորմները մնացին օդում կախված, իսկ մատնիչ հանձնաժողովը ստեղծվեց կայծակնային արագությամբ՝ ընդամենը 11 օր անց և անցավ իր «բուն» գործին:
Ընդ որում, տվյալ հանձնաժողովը ստեղծվեց 6 ամսյա ժամկետով, սակայն ինչ-ինչ պատճառներով նրա գործունեությունը երկարաձգվեց ևս 6 ամիս ժամկետով, իսկ պատերազմի մեկնարկին հրապարակվելիք զեկույցն էլ մինչ այժմ օրենքի խախտմամբ չի հրապարակվել /դե երևի այլևս իմաստ չկա/։


Եթե երկրում ունենայինք իրական ԱԱԾ, ծառայության առաջնահերթ գործառույթը պետք է լիներ նախ թույլ չտալ օպերատիվ և գաղտնի տեղեկատվության արտահոսքը՝ այդ թվում պետական կառույցներ, իսկ եթե դա անհնար էր քաղաքական դրդապատճառներով, առնվազն վերը նշված անձանց ռազմական գաղտնիքին մոտ թողնելուց առաջ պետք է ստուգվեր նրանց ով լինելը, նրանց բոլոր հայտնի և անհայտ կապերը, արտասահմանյան հանդիպումներն ու քննարկումները, ընտանիքը, օգնականները, շփման շրջանակը, բայց ինչպես միշտ թույլ տրվեց ռազմական գաղտնիքի արտահոսք, այդ անձիք տեղեկացան զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի վերաբերյալ տեղեկություններին, գնահատեցին հակառակորդի հարձակողական գործողությունների կանխմանն ու խափանմանն ուղղված հրամանատարական որոշումների օպերատիվությանը, իսկ պատերազմը ցույց տվեց, որ թշնամին ևս տեղեկացված էր վերը նշված ամբողջ տեղեկատվությանը։


Կասեք չի կարող լինել նման մասշտաբի պետական դավադրություն, ես ձեզ կհակադարձեմ 1919-1922թթ Հույն-թուրքական պատերազմի պատմական փաստով, երբ ըստ էության պարտված թուրքական պետությանը հաջողվեց Հունաստանում իրականացնել պետական հեղաշրջում, պատերազմի ընթացքը 180 աստիճանով փոխվեց ու եթե թշնամու պատմական հիշողության մեջ այսպիսի հաջող դրվագ կա, մի օր այնպայման կիրառվելու էր։ Հանցագործության մասին հաղորդում ենք նախապատրաստում, որը շուտով կներկայացվի ԱԱԾ ու եթե Հայրենիքին նվիրված սպաներ դեռ կան, հենց այս պահից պետք է միջոցներ ձեռնարկեն հույժ գաղտնի տեղեկատվություն տիրապետող անձանց ելքը Հայաստանից կանխելու համար։


Հ.Գ. Պետք չէ հակադարձել, որ առանց քրեական գործի հարուցման և դատավարական կարգավիճակի հնարավոր չէ կանխել անձանց փախուստը, ինչպես ցույց տվեց վերջին երկուսուկես տարին դուք դրա ձևերը լավ գիտեք...»:

Դիտվել է՝ 18298

Մեկնաբանություններ