«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Եթե դու չու­նես քո ծրա­գի­րը, կգ­րի ու­րի­շը

Եթե դու չու­նես քո ծրա­գի­րը, կգ­րի ու­րի­շը
03.12.2020 | 23:20

...Ան­գամ այս խայ­տա­ռակ պար­տու­թյու­նից հե­տո մենք մնում ենք բա­ժան­ված սևի ու սպի­տա­կի: Չենք լսում հա­մախմ­բու­մի ու հա­մազ­գա­յին հար­ցե­րի լուծ­ման խե­լա­միտ կո­չե­րը, ա­վե­լի հա­ճույ­քով տր­վում ենք ընդ­հան­րա­կան ռեք­վիե­մի մեջ խր­վե­լու ճի­չե­րին: Թերևս հա­մա­րում ենք շո­կա­յին թե­րա­պիա­յի ա­նես­թե­զիա: Ի­րա­կա­նում մա­հա­ցու հի­վան­դու­թյան կլի­նի­կա է: Մենք իբրև հա­սա­րա­կու­թյուն հանձն չենք առ­նում այս խայ­տա­ռակ պա­տե­րազ­մում խայ­տա­ռակ պար­տու­թյան շա­հա­ռուի դե­րը, մենք չենք ըն­կա­լում, որ մեր ՊԵ­ՏՈՒ­ԹՅՈՒՆՆ է պարտ­վել, ու­րեմն մենք` իբրև պե­տու­թյան ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՑԻ­ՆԵՐ, կրե­լու ենք պար­տու­թյան բե­ռն ու պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը:


Պե­տու­թյան չլուծ­ված հար­ցե­րի պա­տե­րազ­մա­կան օ­րա­կար­գում է ռազ­մա­գե­րի­նե­րի ու զոհ­ված­նե­րի դիե­րի տուն­դար­ձի հար­ցը: Վի­րա­վոր­նե­րի ու խե­ղան­դամ­ված­նե­րի բուժ­ման ու վե­րա­կանգ­նան հար­ցը: Հա­սա­րա­կու­թյա­նը հո­գե­բա­նա­կան շո­կից հա­նե­լու հար­ցը: Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջով ակ­ցիա­նե­րը շա­րու­նակ­վում են՝ ոս­տի­կա­նու­թյու­նը ան­հա­մա­չափ ու­ժի կի­րա­ռու­մով ցրում է ցու­ցա­րար­նե­րին, ո­րոնց թի­վը այն­քան չի ա­վե­լա­նում, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը մտա­հոգ­վե­լու պատ­ճառ ու­նե­նա: Բայց նա հարկ է հա­մա­րում ար­դա­րա­նալ՝ բա­ցատ­րե­լով իր կա­տա­րած, ա­վե­լի ստույգ՝ չբա­ցատ­րե­լով չկա­տա­րած քայ­լե­րը: Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի նախ­կին նա­խա­գահ­նե­րի պա­տե­րազ­մի ըն­թաց­քում ձեռ­նար­կած քայ­լե­րի ու նա­մակ­նե­րի հայտ­նի պատ­մու­թյու­նից ան­հայտ է մնում՝ ին­չու՞ Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի լիա­զո­րել նրանց բա­նակ­ցել, ի­մա՝ պատ­րաստ­վում էր նախ­կին նա­խա­գահ­նե­րին իր ինք­նա­թի­ռով ու­ղար­կել զբո­սաշր­ջու­թյան՝ ա­ռանց բա­նագ­նա­ցի ման­դա­տի, չէր ու­զում որևէ մե­կը բա­նակ­ցի ու գու­ցե հա­ջո­ղու­թյան հաս­նի, ո­րից հե­տո ծա­գե­լու էր պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նո­ղի ան­ձի հար­ցը: Բո­լոր դեպ­քե­րում Նի­կոլ Փա­շի­նյա­նը պաշտ­պա­նել է իր ԱՆ­ՁԸ, ոչ թե Ար­ցա­խը, Հա­յաս­տա­նը, զին­վոր­նե­րի կյան­քը: Սա է, որ Նի­կո­լը չի հաս­կա­նում: Նա ա­ռա­ջար­կել է կազ­մա­կեր­պել Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի ու Ռո­բերտ Քո­չա­րյա­նի այ­ցը Մոսկ­վա՝ որ­պես պաշ­տո­նա­թող նա­խա­գահ­ներ՝ ՌԴ պաշ­տո­նա­թող նա­խա­գահ Դմիտ­րի Մեդ­վեդևի հյուր, և այ­ցի շր­ջա­նակ­նե­րում փոր­ձել քա­ղա­քա­վա­րա­կան հան­դի­պում­ներ կազ­մա­կեր­պել ՌԴ նա­խա­գա­հի, ԱԳ նա­խա­րա­րի և այ­լոց հետ: Այ­սինքն՝ նո­րից նույ­նը ոչ թե ՌԵԱԼ բա­նակ­ցող­ներ, այլ պաշ­տո­նա­թող հյու­րեր, ի­մա՝ ոչ մի ե­րաշ­խիք, որ ե­թե նրանք Մոսկ­վա­յում ինչ-որ հա­մա­ձայ­նու­թյան հաս­նեն, հա­մա­ձայ­նու­թյու­նը կըն­դուն­վի Հա­յաս­տա­նում, նույ­նիսկ ե­թե նախ­կին նա­խա­գահ­նե­րը հա­մա­ձայն էին ստանձ­նել «հող հանձ­նե­լու» պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը: Սա՝ մեկ: Երկ­րորդ՝ ինչ­պե՞ս է ստաց­վել, որ նա­խա­գահ­նե­րը ա­ռա­ջար­կել են նա­մակ­ներ գրել ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի Ե­ՐԵՔ հա­մա­նա­խա­գահ­նե­րին, բայց նա­մակ է գր­վել միայն ՌԴ նա­խա­գա­հին, աս­տի­ճա­նա­բար ԱՄՆ-ը և Ֆրան­սիան դուրս են մղ­վել և…Պու­տի­նը գրել է Ե­ՌԱ­ԿՈՂՄ հայ­տա­րա­րու­թյուն, որ­տեղ պաշտ­պան­ված է Ադր­բե­ջա­նի, Թուր­քիա­յի, Ռու­սաս­տա­նի, բնավ՝ Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի շա­հը:

Եվ Պու­տի­նը, և Փա­շի­նյա­նը, և Ա­լիևը ո­րոշ փա­կագ­ծեր են բա­ցել բա­նակ­ցու­թյուն­նե­րի ըն­թաց­քից, ո­րից ակն­հայտ է դառ­նում, որ Պու­տի­նը գրի է ա­ռել Ա­լիևի և Էր­դո­ղա­նի պա­հանջ­նե­րը՝ իբրև հաղ­թող կող­մի, չի ա­ռար­կել բո­լոր այն կե­տե­րում, ուր հա­մըն­կել է Ադր­բե­ջա­նի, Թուր­քիա­յի ու Ռու­սաս­տա­նի շա­հը, իսկ Հա­յաս­տա­նի շա­հը ոտ­նա­հար­վել է 9 կե­տով: Եր­րորդ՝ այս­քա­նից հե­տո Նի­կոլ Փա­շի­նյա­նը շա­րու­նա­կում է ան­վա­յել պո­պու­լիս­տա­կան «դու­խով» հար­ձա­կում­նե­րը բո­լո­րի վրա՝ ՔՊ-ի մամ­լո խոս­նա­կի տես­քով, բայց չի ցան­կա­նում ըն­դու­նել, որ կա­րող էր սխալ­վել ին­քը: ՈՒ պի­տի ըն­դու­նենք, որ թեև ժո­ղո­վուր­դը հող հանձ­նո­ղին չի նե­րում՝ տա­նը նս­տած, թե փո­ղոց­նե­րում ծեծ ու­տե­լով, այ­սօր բա­ժան­ված է եր­կու մա­սի՝ Նի­կո­լի հե­ռա­նա­լը չցան­կա­ցող­նե­րի ու ցան­կա­ցող­նե­րի: Ցան­կա­ցող­նե­րի հիմ­նա­վո­րում­նե­րը հայտ­նի են, չցան­կա­ցող­նե­րի­նը՝ նույն­պես, բայց եր­կու կողմն էլ հաս­կա­նում են, որ մնա­լով՝ նա, միևնույն է, չի ա­նե­լու պե­տու­թյան ամ­բող­ջա­կան կազ­մա­քան­դու­մը կան­խող անհ­րա­ժեշտ քայ­լե­րը, որ նա, հետևա­բար՝ ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը, ըն­կա­լում չու­նի Հա­յաս­տա­նից դուրս՝ բա­ցի Ռու­սաս­տա­նը, որ նրան հան­դուր­ժում է՝ մինչև գտ­նի մե­կին, որ քիչ թե շատ ըն­կա­լե­լի կլի­նի: Պե­տու­թյան պրագ­մա­տիկ շա­հը կա, բայց մար­դը ի­ռա­ցիո­նալ է, ու ի­ռա­ցիո­նալ մար­դը հա­մա­րում է, որ ա­վե­լի լավ է պարտ­ված, դա­վա­ճան, հո­ղա­տու Նի­կո­լը մնա, քան իշ­խա­նու­թյան վե­րա­դառ­նան նախ­կին­նե­րը՝ սկ­սած Վազ­գեն Մա­նու­կյա­նից մինչև Մի­քա­յել Մի­նա­սյան:


Ռա­ցիո­նալ մար­դը պի­տի ըն­դու­ներ, որ պարտ­ված իշ­խա­նու­թյու­նը պի­տի հե­ռա­նա, կազ­մա­կերպ­վեն ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ, ձևա­վոր­վի նոր իշ­խա­նու­թյուն: Ի­ռա­ցիո­նալ մար­դը վս­տահ չէ, որ Նի­կո­լի հե­ռա­նա­լուց հե­տո ձևա­վոր­ված ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյան դեպ­քում ընտ­րու­թյուն­նե­րը չեն անց­նի հին ա­վան­դույ­թով՝ ձայ­ներ գնե­լու «բա­րե­գոր­ծու­թյամբ», վս­տահ չէ, որ հենց ին­քը իր ձայ­նը չի վա­ճա­ռի… Ռա­ցիո­նալ մար­դը պի­տի հաս­կա­նար, որ ժա­մա­նակ ենք կորց­նում, ու Նի­կո­լի փո­խա­րեն ով էլ լի­նի, գո­նե կփոր­ձի ինչ-որ քայլ ա­նել: Կամ՝ նախ­կին­ներն այս պայ­ման­նե­րում իշ­խա­նու­թյան գա­լու պա­րա­գա­յում ձա­խող­վե­լու են ու ընդ­հան­րա­պես կորց­նե­լու են վե­րա­դար­ձի որևէ շանս: Ի­ռա­ցիո­նալ մար­դը հա­վա­տում է ոչ թե դա­տո­ղու­թյա­նը, այլ ապ­րած կյան­քում կու­տա­կած փոր­ձին և ա­ռողջ բա­նա­կա­նու­թյա­նը, որ հի­մա այլևս բա­ցա­հայտ Մոսկ­վան է ո­րո­շե­լու՝ ով է լի­նե­լու Հա­յաս­տա­նում իշ­խա­նու­թյուն, ու­րեմն իր պե­տու­թյան շա­հը շա­րու­նա­կե­լու է ստո­րա­դաս­վել ռու­սա­կան գե­րա­կա շա­հին: Ռա­ցիո­նա­լի-ի­ռա­ցիո­նա­լի այս բախ­ման կե­տում եր­կա­րում են Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան օ­րե­րը: Թեև բո­լորն են տես­նում, որ նա ո­չինչ չի ու­զում փր­կել՝ ի­րե­նից բա­ցի: Ա­պա­ցույ­ցը միայն Նի­կոլ Փա­շի­նյա­նի ֆեյս­բու­քյան «հայտ­նու­թյուն­նե­րը» չեն, նաև նրա նոր նա­խա­րար­նե­րի հան­րու­թյա­նը մա­տու­ցած հայտ­նու­թյուն­ներն են: Այն տպա­վո­րու­թյունն է, որ ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը ի­րեն դրել է Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյան տե­ղը ու տե­ղյակ չէ պար­տու­թյան մա­սին: Ա­ռեղծ­ված է, թե ի՞նչն է հիմք տա­լիս, որ է­կո­նո­մի­կա­յի նոր նա­խա­րար Վա­հան Քե­րո­բյա­նը հայ­տա­րա­րի. «Ա­ղե­տը չպետք է նետ­վի աղ­բա­նոց, մենք պետք է այն է­ներ­գիան, որ ա­ռա­ջա­ցել է այս ա­ղե­տի ժա­մա­նակ, վե­րա­փո­խենք ա­ճի ու օպ­տի­միզ­մի է­ներ­գիա­յի։ Ինձ ճա­նա­չող­նե­րը գի­տեն, որ ես ա­ճի մարդ եմ, և դուք կարճ ժա­մա­նակ անց կտես­նեք բե­կու­մը»։ Կամ՝ ին­չի՞ հի­ման վրա է հայ­տա­րա­րում, որ ին­քը ե­կել է եր­կա­րա­ժամ­կետ, իր պլա­նը 5 տար­վա է:

Փաս­տա­ցի՝ ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան ա­մե­նա­վի­ճա­հա­րույց 9-րդ կե­տը, որ հա­կա­սում է ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյա­նը, նրան այն­քան է ո­գեշն­չել, որ հաշ­վար­կում է հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, ո­րոնք կս­տա­նա տն­տե­սու­թյու­նը տա­րա­ծաշր­ջա­նում տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցու­թյուն­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման դեպ­քում: Ի­մա՝ նա բա­ցար­ձա­կա­պես քա­ղա­քա­կան գոր­ծիչ չէ և ի վի­ճա­կի չէ ըմ­բռ­նե­լու վտանգ­ներն ու հետևանք­նե­րը: Նրա մի­տակ մտա­ծո­ղու­թյու­նը հե­րի­քում է տն­տե­սու­թյան զար­գաց­ման ռազ­մա­վա­րու­թյու­նը հան­գեց­նել «գյու­տին», որ. «Տն­տե­սու­թյան հա­մար բաց սահ­ման­նե­րը շատ լավ են, քա­նի որ մր­ցակ­ցու­թյան ար­դյուն­քում ա­վե­լի լավ ապ­րանք­ներ են ստեղծ­վում, այ­սինքն՝ մեր տն­տե­սու­թյու­նը կա­րող ենք դարձ­նել աշ­խար­հի մա­կար­դա­կին հա­վա­սար։ Այ­սինքն, ե­թե մեզ մոտ է­ժան և ո­րա­կյալ ապ­րանք­ներ են ներ­մուծ­վում, մեր տե­ղա­կան ար­տադ­րո­ղը ստիպ­ված է ա­վե­լի լա­վը դառ­նալ։ Բայց հուն­վա­րի 1-ից ար­գել­վե­լու է թուր­քա­կան ապ­րանք­նե­րի ներ­մու­ծու­մը ՀՀ, այդ ո­րո­շումն ըն­դուն­վել է պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, նա­խորդ նա­խա­րա­րի օ­րոք, և ար­դյուն­քում ա­զատ­վե­լու է 200 մլն դո­լա­րա­նոց շու­կա Հա­յաս­տա­նում։ Ես կոչ եմ ա­նում վերց­նել այդ ցու­ցա­կը, և այն­պես ա­նել, որ հուն­վա­րի 1-ից մեր խա­նութ­նե­րում թուր­քա­կա­նի փո­խա­րեն հայ­տն­վեն հայ­կա­կան ապ­րանք­նե­րը»։ Այ­սինքն՝ Քե­րո­բյա­նը կոչ կա­նի, ու՝ թուր­քա­կա­նի փո­խա­րեն կհայ­տն­վեն հայ­կա­կան ապ­րանք­ներ: Ե­կեք ազ­գո­վին խնդ­րենք, որ կոչ ա­նի արևին մայր չմտ­նել՝ ինչ­քան խնա­յո­ղու­թյուն կլի­նի: Եր­կա­րա­ժամ­կետ ծրագ­րի մա­սին էլ Վա­հան Քե­րո­բյանն ա­սել է. «Սահ­ման­նե­րի բա­ցու­մը լայն հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձե­ռե­լու. մեր ար­տա­հա­նող­նե­րը կա­րող են ի­րենց ար­տադ­րան­քը ար­տա­հա­նել Ռու­սաս­տան և այլ եր­կր­ներ ա­վե­լի հար­մար ճա­նա­պարհ­նե­րով, քան մինչև հի­մա են ա­նում։ Բաց­վե­լու են թուր­քա­կան նա­վա­հան­գիստ­նե­րը և ըն­ձեռ­վե­լու են բազ­մա­թիվ լայն հնա­րա­վո­րու­թյուն­ներ։ Գու­ցե նաև բաց­վի Ադր­բե­ջա­նի շու­կան մեզ հա­մար, և մեր շու­կան՝ Ադր­բե­ջա­նի հա­մար, և պետք են գա­լու մար­դիկ, որ կա­րո­ղա­նան օգտ­վել դրա­նից»։ Եվ քա­նի որ նա պատ­րաստ­վում է ստեղ­ծել ծրա­գիր՝ քա­ղե­լու բո­լոր օ­գուտ­նե­րը, ո­րոնք կա­րող են լի­նել տա­րա­ծաշր­ջա­նի ա­պաշր­ջա­փա­կու­մից, ստիպ­ված եմ խնդ­րել, որ զու­գա­հեռ հաշ­վարկ­վեն վտանգ­ներն ու վնաս­նե­րը՝ հաշ­վի առ­նե­լով ստեղծ­ված քա­ղա­քա­կան, ռազ­մա­կան ու տն­տե­սա­կան վի­ճա­կը:


Ստիպ­ված եմ նաև խնդ­րել ԱԳ նա­խա­րա­րին ՀՀ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան նոր ծրա­գիր գրել՝ հաշ­վի առ­նե­լով 44-օ­րյա պա­տե­րազ­մից հե­տո ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը և փաս­տը, որ Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի ար­տա­քին և անվ­տան­գա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը գոր­ծե­լու է տրա­մագ­ծո­րեն հա­կա­ռակ պայ­ման­նե­րում: Հի­մա էլ, ինչ­պես պա­տե­րազ­մից ա­ռաջ, ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան ո­րո­շիչ գոր­ծո­նը Ար­ցա­խի հարցն է: Իլ­համ Ա­լիևը հայ­տա­րա­րում է, որ «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կոնֆ­լիկտ» հաս­կա­ցու­թյուն չկա, բո­լոր նրանք, որ ապ­րում են Ադր­բե­ջա­նի տա­րած­քում, Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­ցի են: Նա հա­մա­րում է հար­ցը լուծ­ված: Ի­րա­կա­նում այդ­պես չէ, բայց այդ ի­րա­կա­նու­թյու­նը ա­պա­ցու­ցե­լու հա­մար հայ դի­վա­նա­գի­տու­թյու­նը այլևս չու­նի ՌԴ ա­ջակ­ցու­թյու­նը՝ ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյամբ՝ Ադր­բե­ջա­նը, Թուր­քիան, Ռու­սաս­տա­նը ուր­վագ­ծել են տա­րա­ծաշր­ջա­նում ու­ժե­րի նոր դա­սա­վո­րու­թյուն, որ­տեղ Հա­յաս­տա­նը նույ­նիսկ այն­քան դեր չու­նի, որ սե­փա­կան սահ­ման­նե­րի սահ­մա­նա­զատ­ման հար­ցե­րը լու­ծի: Թեև Ռու­սաս­տա­նը չի ժխ­տում ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի գո­յու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, դե­ֆակ­տո հա­մա­րում է, որ ռուս խա­ղա­ղա­պահ­ներն ա­պա­հո­վում են Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյան ֆի­զիա­կան անվ­տան­գու­թյու­նը, կար­գա­վի­ճա­կը հե­ռու ա­պա­գա­յի հարց է, ու­րեմն ին­չո՞վ է զբաղ­վե­լու Մինս­կի խում­բը: Ռու­սաս­տա­նը չի ցան­կա­նում նույ­նիսկ ՄԽ հար­թա­կում ըն­դու­նել Արևմուտ­քի՝ ԱՄՆ-ի ու Ֆրան­սիա­յի ներ­կա­յու­թյու­նը տա­րա­ծաշր­ջա­նում, ու ռու­սա­դա­վան փոր­ձա­գետ­նե­րը ջա­նում են հիմ­նա­վո­րել, որ ՄԽ ձևա­չա­փը սպառ­ված է, Ար­ցա­խի հար­ցի լու­ծու­մը Մոսկ­վա-Բա­քու-Ան­կա­րա, ա­ռա­վե­լա­գույ­նը՝ Մոսկ­վա-Բա­քու-Ան­կա­րա-Թեհ­րան շր­ջագ­ծում է՝ ա­ռանց ոչ միայն Ստե­փա­նա­կեր­տի, այլև Երևա­նի: Մոսկ­վան հակ­ված չէ կար­գա­վի­ճա­կի հար­ցի լուծ­մա­նը, որ չվե­րաց­վի տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղա­պահ­ներ ու­նե­նա­լու պատ­ճա­ռը: Հա­մա­ռո­րեն ներշ­նչ­վում է գա­ղա­փա­րը, որ այս վի­ճա­կում Հա­յաս­տա­նը չպի­տի կար­գա­վի­ճա­կի հարց բարձ­րաց­նի՝ տա­նուլ կտա:

Ընդ­հան­րա­պես պետք է վերջ դնել հար­ցի լու­ծու­մը տա­րա­ծաշր­ջա­նից դուրս ո­րո­նե­լու քա­ղա­քա­կա­նու­թյա­նը: Ֆրան­սիան ու ԱՄՆ-ը ա­վար­տել են ա­ռա­քե­լու­թյու­նը նույն­քան ան­փա­ռու­նակ, որ­քան պա­տե­րազմն էր մեզ հա­մար: Ո­մանց թվում է, որ հե­տայ­սու Հա­յաս­տա­նը պետք է նոր հա­րա­բե­րու­թյուն­ներ կա­ռու­ցի Ռու­սաս­տա­նի հետ, բայց չկա ըն­կա­լում, որ Հա­յաս­տա­նը Ռու­սաս­տա­նի հետ միշտ ու­նե­ցել է այն հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, որ ցան­կա­ցել ու կա­ռու­ցել է Մոսկ­վան: Մենք եր­բեք չենք ի­մա­նա, թե իր բազ­մա­ճյուղ քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ Կրեմ­լը ինչ ծրագ­րեր ու­նի Թուր­քիա­յի, Ադր­բե­ջա­նի, Հա­յաս­տա­նի, Վրաս­տա­նի, Ի­րա­նի, Մեր­ձա­վոր Արևել­քի ու Արևմուտ­քի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, որ­տեղ Հա­յաս­տա­նը պտու­տակ է, ի­մա՝ ման­րադ­րամ, որ ծախս­վեց սե­փա­կան շա­հը ա­ռաջ տա­նե­լու հա­մար պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, ինչ­պես ե­ղել էր պա­տե­րազ­մից ա­ռաջ: Ադր­բե­ջա­նի կամ Թուր­քիա­յի հետ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ հաս­տա­տե­լուց ա­ռաջ պետք է եր­կար մտա­ծել հետևանք­նե­րի մա­սին, ո­րով­հետև ե­թե դու չես գրում քո ծրա­գի­րը, քո փո­խա­րեն ու­րիշն է գրում:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ. Գ. ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի պահ­պա­նու­մը և Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի հար­ցը օ­րա­կար­գում պա­հե­լը սե­փա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան լծակ­ներ է տա­լու տա­րա­ծաշր­ջա­նում ու աշ­խար­հում: Ար­ցա­խի հա­յա­թա­փու­մից կամ ռու­սա­ցու­մից (ար­դեն դր­վել է ռու­սե­րե­նը պե­տա­կան լե­զու դարձ­նե­լու հար­ցը) հե­տո հայ­տա­րար­վե­լու է, որ չկա նման հարց: Հա­յաս­տա­նը ին­քը պետք է ոտ­քի կանգ­նի, որ կան­գուն պա­հի Ար­ցա­խը: ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԻ ՉՈՐ­ՐՈՐԴ ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԲՈ­ԼՈ­ՐԻՍ ԽՆ­ԴԻՐՆ Է, որ 21-րդ դա­րի 21 թվին ու­նե­նա­լու ենք: Ողջ լե­րուք: Եվ բա­վա­կան է ձեզ Պո­ղո­սի տեղ դնեք, մինչև մենք մեզ ՊԵ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ չզ­գանք, ոչ ոք ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԻ ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ սու­բյեկտ չի հա­մա­րե­լու:

Դիտվել է՝ 10363

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ