«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Հիմ­քեր ու­նեմ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նին մե­ղադ­րե­լու կամ առն­վազն կաս­կա­ծե­լու պե­տա­կան դա­վա­ճա­նու­թ­յան մեջ

Հիմ­քեր ու­նեմ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նին մե­ղադ­րե­լու կամ առն­վազն կաս­կա­ծե­լու պե­տա­կան դա­վա­ճա­նու­թ­յան մեջ
20.11.2020 | 01:07

(Նախորդ մասը)

Իշ­խա­նու­թյուն­նե­րը կար­ծես խե­լա­գար­վել են, բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նա­տար ան­ձինք հան­դես են գա­լիս մե­կը մյու­սի հայ­տա­րա­րու­թյու­նը հեր­քող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով, իսկ թե որն է ի­րա­կա­նու­թյու­նը, պետք է պար­զեն նա­խաքն­նու­թյան մար­մի­նը, քնն­չա­կան խում­բը` հա­րուց­վե­լիք քրեա­կան գոր­ծի շր­ջա­նակ­նե­րում:


Նո­յեմ­բե­րի 17-ին ու­շագ­րավ ու­ղեր­ձով ու բա­ցա­հայ­տում­նե­րով հան­դես ե­կավ նաև ՀՀ զին­ված ու­ժե­րի գլ­խա­վոր շտա­բի պետ, գե­նե­րալ-գն­դա­պետ Օ­նիկ Գաս­պա­րյա­նը: Ե­թե նրա բա­ցա­հայ­տում­նե­րը հա­մա­պա­տաս­խա­նում են ի­րա­կա­նու­թյա­նը (դա նույն­պես նա­խաքն­նու­թյան պար­զե­լու խն­դիրն է), ա­պա ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նի, թերևս նաև այ­լոց կող­մից պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան կաս­կածն ա­ռա­վել է հիմ­նա­վոր­վում:
«Հա, է­սօր մի քա­ղա­քա­կան գոր­ծիչ կա` ընդ­դի­մա­դիր, ո­րը իմ հրա­ժա­րա­կանն է նաև պա­հան­ջել, ե­րեկ չէ, ա­ռա­ջի օ­րը Շո­շի դիր­քե­րը թո­ղել է, փա­խել, Շո­շի դիր­քե­րը թո­ղել է, փա­խել, գե­նե­րա­լի ու­սա­դիր­նե­րով, է­սօր ե­կել, ա­սում ա` մենք մեր բա­նա­կի կող­քը կանգ­նած ենք, բա ըն­չի՞ ա փա­խել,- «Ֆեյս­բուք»-ի իր է­ջում նո­յեմ­բե­րի 10-ին, ժա­մը 04:18-ին ու­ղիղ ե­թե­րում հան­դես գա­լով «Ին­չու՞ և ով է մե­ղա­վոր» վեր­տա­ռու­թյամբ տե­սաու­ղեր­ձով,- ա­սաց ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նը:- Եվ ես հա­մոզ­ված եմ, որ այ­սօր­վա կազ­մա­կեր­պիչ­նե­րի (նկա­տի ու­նի ՀՀ կա­ռա­վա­րու­թյուն և ԱԺ ներ­խու­ժած ան­ձանց) մեջ կան նաև այդ­պի­սի մար­դիկ…»:


Այ­սինքն` դիր­քե­րը թո­ղած, փա­խած սպա­ներ, զին­վոր­ներ:
«Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյան ան­դամ, ԱԺ աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րի նախ­կին տե­ղա­կալ Ար­սեն Բա­բա­յա­նը «Ֆեյս­բուք»-ի իր է­ջում նո­յեմ­բե­րի 17-ին դի­մել է ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զին. «ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խազ, մի՞­թե այս­քա­նից հե­տո չի հա­րուց­վե­լու քրեա­կան գործ և պա­տաս­խա­նատ­վու­թյան չեն են­թարկ­վե­լու մե­ղա­վոր­նե­րը։
Դա­վա­ճան Նի­կո­լի դա­վա­ճան թի­մը ո­րո­շել է իր դա­վա­ճա­նու­թյունն ամ­բող­ջու­թյամբ փա­թա­թել մեր Զին­ված ու­ժե­րի վզին։ Չի ստաց­վե­լու, փառք մեր բա­նա­կին»:


Ար­սեն Բա­բա­յանն իր գրառ­մա­նը կցել է զո­րա­մա­սի հրա­մա­նա­տար, գն­դա­պետ Կ. Ե­ղիա­զա­րյա­նի` ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յա­նին ուղղ­ված 15.11.2020 թ. զե­կու­ցագ­րի պատ­ճե­նը: Զո­րա­մա­սի հրա­մա­նա­տա­րը հի­շյալ զե­կու­ցագ­րով ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րին հայտ­նել է նո­յեմ­բե­րի 15-ի ա­ռա­վո­տյան ի­րեն ռազ­մա­կան ոս­տի­կա­նու­թյան վար­չու­թյուն բեր­ման են­թար­կե­լու, ավ­տո­մե­քե­նան խու­զար­կե­լու, ՌՈ վար­չու­թյան պե­տի աշ­խա­տա­սե­նյա­կում ԱԺ պատ­գա­մա­վոր Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նի կող­մից իր հան­դեպ տար­բեր ան­հիմն ու մտա­ցա­ծին մե­ղադ­րանք­նե­րով սպառ­նա­լիք­նե­րի, ի­րեն պաշ­տո­նից ա­զատ­ման զե­կու­ցա­գիր ներ­կա­յաց­նե­լու և այլ ա­նօ­րի­նա­կան պա­հանջ­նե­րի, ՌՈ պե­տին հրա­հան­գե­լու մա­սին, որ պաշ­տո­նից ա­զատ­վե­լու զե­կու­ցա­գիր չներ­կա­յաց­նե­լու դեպ­քում ՌՈ պե­տը զբաղ­վի ի­րե­նով և իր գլ­խին գործ սար­քի, ինչ­պես նաև այլ ման­րա­մաս­ներ: Գն­դա­պետ Կ. Ե­ղիա­զա­րյա­նի կող­մից հս­տակ մե­ղադ­րանք կա նաև ՌՈ պե­տի հաս­ցեին:


Նի­կոլ Փա­շի­նյա­նի հի­շյալ հայ­տա­րա­րու­թյա­նը, զո­րա­մա­սի հրա­մա­նա­տա­րի նկատ­մամբ վե­րոն­շյալ հե­տապ­նդ­մա­նը և ոտ­նձ­գու­թյա­նը տրա­մագ­ծո­րեն հա­կա­սում է ՀՀ ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի պե­տի այ­սօր­վա ու­ղեր­ձի հենց ա­ռա­ջին պար­բե­րու­թյու­նը.
«Հար­գե­լի հայ­րե­նա­կից­ներ, զի­նա­կից ըն­կեր­ներ. 2020 թ. սեպ­տեմ­բե­րի 27-ից Ադր­բե­ջա­նի, նրա դաշ­նա­կից Թուր­քիա­յի և ներգ­րավ­ված վարձ­կան-ա­հա­բե­կիչ­նե­րի կող­մից սան­ձա­զեր­ծած պա­տե­րազ­մը հայ­կա­կան զին­ված ու­ժերն ըն­դու­նե­ցին պատ­վախ­նդ­րո­րեն ու պա­տե­րազ­մի ա­ռա­ջին իսկ վայր­կյան­նե­րից կա­տա­րե­ցին ի­րեն­ցից կախ­ված հնա­րա­վոր ու անհ­նա­րին ա­մեն ինչ։ Հայ զին­վորն ան­ձն­վի­րա­բար մար­տն­չեց, կե­նաց-մա­հու կռիվ տվեց»։
Հի­մա, պա­րո­նայք, կողմ­նո­րոշ­վեք` ձե­զա­նից ո՞վ է ներ­կա­յաց­նում ի­րա­կա­նու­թյու­նը… Ան­ձամբ ես կար­ծում եմ, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, շա­րու­նա­կե­լով ներ­քին թշ­նա­մանք հրահ­րե­լու և ազ­գա­յին նե­րու­ժը թու­լաց­նե­լու իր դա­վա­ճա­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, իր խոս­քում նկա­տի ու­նե­նա­լով ԱԱԾ նախ­կին տնօ­րեն, «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյան ղե­կա­վար, գե­նե­րալ Ար­թուր Վա­նե­ցյա­նին, ստում է, սուտ մատ­նու­թյամբ նրան ան­հիմն մե­ղադ­րե­լով դա­սալ­քու­թյան մեջ: Այս­պի­սի եզ­րա­կա­ցու­թյան հա­մար բա­վա­րար հիմք է Փա­շի­նյա­նի և «Իմ քայլ»-ա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի կող­մից շր­ջա­նառ­վող այդ տե­ղե­կու­թյուն­նե­րի առն­չու­թյամբ 168.am-ի զրույ­ցում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար, գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Լևոն Մնա­ցա­կա­նյա­նի հայտ­նա­ծը. «Ար­թուր Վա­նե­ցյա­նը և այդ տղա­ներն այդ ուղ­ղու­թյու­նում՝ պաշտ­պա­նու­թյու­նում ե­ղել են ու գտն­վել են ի­րենց տե­ղում, կանգ­նել են, օգ­նել են մեզ ընդ­հա­նուր պաշտ­պա­նու­թյան գոր­ծում։ Ե­թե չեմ սխալ­վում՝ ե­ղել են 30-40 հո­գի մարդ։ Վա­նե­ցյանն այդ պաշտ­պա­նա­կան ուղ­ղու­թյու­նը չի լքել, մինչև վերջ կանգ­նել է»:


Եվս մեկ մեջ­բե­րում 168.am-ի հետ պա­րոն Մնա­ցա­կա­նյա­նի զրույ­ցից.
«Հար­ցին, ե­թե ի­րեն վս­տահ­ված վայ­րը Ար­թուր Վա­նե­ցյա­նը չի լքել, այդ դեպ­քում ին­չու՞ են նրա ա­նու­նը շա­հար­կում և ներ­կա­յաց­նում՝ որ­պես դա­սա­լիք, Լևոն Մնա­ցա­կա­նյա­նը պա­տաս­խա­նեց. «Չգի­տեմ, ես այդ մա­սին որևէ բան չեմ կա­րող ա­սել, չեմ կա­րող ա­սել, թե ին­չո՞ւ են նրա ա­նու­նը շա­հար­կում։ Բայց այն, որ նա ուղ­ղու­թյուն­նե­րից մե­կում ե­ղել ու մնա­ցել է մինչև վերջ, փաստ է»։
Հա­ջորդ հար­ցին՝ ե­ղե՞լ է որևէ դեպք, երբ Ար­թուր Վա­նե­ցյա­նը ստա­ցել է որևէ ա­ռա­ջադ­րանք, սա­կայն այն չի կա­տա­րել, Լ. Մնա­ցա­կա­նյա­նը պա­տաս­խա­նեց. «Ոչ, նրանց խն­դի­րը միայն պաշտ­պա­նելն է ե­ղել, ա­ռաջ գնա­լու խն­դիր նրանց չի տր­վել։ Ի­րենք տե­ղում այդ պաշտ­պա­նու­թյան հարցն ի­րա­կա­նաց­րել են»։


Անդ­րա­դառ­նանք ՀՀ ԶՈՒ ԳՇ պե­տի հի­շյալ ու­ղեր­ձին: Օ­նիկ Գաս­պա­րյանն իր ու­ղեր­ձով բա­ցա­հայ­տել է, որ`
1. Դեռ 2020 թ. հու­նի­սի 12-ին ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղին, իսկ մի քա­նի օր անց նաև՝ անվ­տան­գու­թյան խոր­հր­դին ներ­կա­յաց­րել է տա­րա­ծաշր­ջա­նում ռազ­մա­քա­ղա­քա­կան ի­րադ­րու­թյան վեր­լու­ծու­թյու­նը և մեր զի­նու­ժի կա­րո­ղու­թյուն­նե­րը, նրանց ի­րա­տե­սա­կան վեր­լու­ծու­թյուն է ներ­կա­յաց­վել նաև հա­կա­ռա­կոր­դի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­վա­նա­կան բնույ­թի և նրա զին­ված ու­ժե­րի կա­րո­ղու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ:
Այս­տեղ մի կարևոր ըն­դգ­ծում կա­տա­րենք. Նի­կոլ Փա­շի­նյա­նին և ՀՀ անվ­տան­գու­թյան խոր­հր­դին մեր զի­նու­ժի կա­րո­ղու­թյուն­նե­րը հայտ­նի են ե­ղել նաև դրա­նից ա­ռաջ` ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի, ինչ­պես նաև ԳՇ նախ­կին պե­տի զե­կույց­նե­րից, ընդ ո­րում, հայտ­նի են ե­ղել գրե­թե ան­մի­ջա­պես այն բա­նից հե­տո, երբ Փա­շի­նյա­նը տի­րա­ցավ իշ­խա­նու­թյա­նը, այ­սինքն` 2018 թ. մա­յիս-հու­նի­սից, ար­դեն շուրջ 2,5 տա­րի:


2. Կա­տար­ված վեր­լու­ծու­թյան հի­ման վրա Նի­կոլ Փա­շի­նյա­նին և ՀՀ անվ­տան­գու­թյան խոր­հր­դին ներ­կա­յաց­րել է ա­ռա­ջար­կու­թյուն­ներ պե­տու­թյան ռազ­մա­կան անվ­տան­գու­թյան աս­տի­ճա­նը բարձ­րաց­նե­լու ուղ­ղու­թյամբ (թե ինչ ա­ռա­ջար­կու­թյուն­ներ, դրանք կա­տար­վել են, թե ոչ, կամ դրան­ցից քա­նիսն են կա­տար­վել ու քա­նի տո­կո­սով, պետք է պար­զի նա­խաքն­նու­թյու­նը):


3. Իր հի­շյալ ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րում մաս­նա­վո­րա­պես նշել է, որ «Այլևս մեր հա­կա­ռա­կոր­դը միայն Ադր­բե­ջա­նը չէ, այլ նաև Թուր­քիան: Հետևա­բար այդ պե­տու­թյուն­նե­րի հա­մա­հա­վաք ռազ­մա­կան նե­րու­ժին Հա­յաս­տա­նը չի կա­րող ար­դյու­նա­վետ դի­մա­կա­յել և անհ­րա­ժեշտ է քա­ղա­քա­կան ու դի­վա­նա­գի­տա­կան ողջ նե­րու­ժը ուղ­ղել պա­տե­րազ­մից խու­սա­փե­լուն կամ գո­նե այն հե­տաձ­գե­լուն»:
Ա­յո, հար­գար­ժան գե­նե­րալ-գն­դա­պե­տը միան­գա­մայն ճիշտ ու նույ­նիսկ մեղմ է նշել, որ Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի հա­մա­հա­վաք ռազ­մա­կան նե­րու­ժին Հա­յաս­տա­նը չի կա­րող ար­դյու­նա­վետ դի­մա­կա­յել, սա­կայն չպետք է ան­տե­սել, որ Թուր­քիան Ադր­բե­ջա­նի կող­մից սեպ­տեմ­բե­րի 27-ից սան­ձա­զերծ­ված պա­տե­րազ­մին մաս­նակ­ցել է խիստ մաս­նա­կիո­րեն, իր ռազ­մա­կան նե­րու­ժի սոսկ չն­չին մա­սով, ո­րին Ար­ցախն ու Հա­յաս­տա­նը կա­րող էին ար­դյու­նա­վե­տո­րեն դի­մա­կա­յել, ե­թե չլի­նեին ո­րո­շա­կի դա­վա­ճա­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ և ան­գոր­ծու­թյան դրսևո­րում­ներ, ո­րոնց մի մա­սին ար­դեն անդ­րա­դար­ձել եմ սույն հա­ղորդ­ման ա­ռա­ջին մա­սում:
ՀՀ ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի պե­տը Նի­կոլ Փա­շի­նյա­նին և ՀՀ անվ­տան­գու­թյան խոր­հր­դին հս­տակ ներ­կա­յաց­րել է ի­րա­վի­ճա­կը և անհ­րա­ժեշտ հա­մա­րել «քա­ղա­քա­կան ու դի­վա­նա­գի­տա­կան ողջ նե­րու­ժը ուղ­ղել պա­տե­րազ­մից խու­սա­փե­լուն կամ գո­նե այն հե­տաձ­գե­լուն»: Ըստ Օ­նիկ Գաս­պա­րյա­նի, «Տր­ված ա­ռա­ջար­կը անվ­տան­գու­թյան խոր­հր­դի և վար­չա­պե­տի կող­մից ըն­դուն­վեց»: Սա­կայն…


Նի­կոլ Փա­շի­նյա­նի դա­վա­ճա­նա­կան ան­գոր­ծու­թյու­նը և գոր­ծու­նեու­թյունն ար­տա­հայտ­վել են նաև նրա­նում, որ ձևա­կա­նո­րեն ըն­դու­նե­լով ՀՀ ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի պե­տի վե­րոն­շյալ ա­ռա­ջար­կու­թյու­նը, ի­րա­կա­նում, ինչ­պես վկա­յում է նաև փաս­տա­ցի ար­դյուն­քը, ո­չինչ չի ա­րել ՀՀ քա­ղա­քա­կան ու դի­վա­նա­գի­տա­կան ողջ նե­րու­ժը պա­տե­րազ­մից խու­սա­փե­լուն կամ գո­նե այն հե­տաձ­գե­լուն նպա­տա­կաուղ­ղե­լու հա­մար, կամ, «լա­վա­գույն դեպ­քում», այդ ուղ­ղու­թյամբ կա­տա­րել է խիստ ան­բա­վա­րար, ձևա­կան քայ­լեր:
Նի­կոլ Փա­շի­նյա­նը պա­տե­րազ­մից ըն­դա­մե­նը 2 օր ա­ռաջ` սեպ­տեմ­բե­րի 25-ին, ե­լույթ ու­նե­նա­լով ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ա­սամբ­լեա­յի 75-րդ նս­տաշր­ջա­նի ընդ­հա­նուր քն­նար­կում­նե­րում, մո­տա­լուտ պա­տե­րազ­մի մա­սին տե­ղյակ լի­նե­լով հան­դերձ, չի օգ­տա­գոր­ծել այդ հրա­շա­լի ա­ռի­թը նշ­ված բարձր ամ­բիո­նից այն­պի­սի ե­լույթ ու­նե­նա­լու հա­մար, ո­րը թույլ կտար խու­սա­փել պա­տե­րազ­մից կամ գո­նե հե­տաձ­գել այն:


Դեռ 2020 թ. սեպ­տեմ­բե­րի 25-ին «Ի­րա­տես» թեր­թում հան­դես գա­լով «Ա­լիևի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը հու­շում են` Ադր­բե­ջա­նը պատ­րաստ­վում է պա­տե­րազ­մի» վեր­տա­ռու­թյամբ հրա­պա­րակ­մամբ (http://www.irates.am/hy/1600978044), հս­տակ նշել եմ.
«Չնա­յած մեր թշ­նա­մի­նե­րի հա­մա­կարգ­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, ցա­վոք, չենք տես­նում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյան և Ար­ցա­խի արտ­գործ­նա­խա­րա­րու­թյան կող­մից Ա­լիևի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի, Ադր­բե­ջա­նից ու Թուր­քիա­յից մեզ մե­ղադ­րող ե­լույթ­նե­րի, հրա­պա­րա­կում­նե­րի և ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի հա­մար­ժեք գնա­հա­տա­կա­նը և հա­մա­պա­տաս­խան հայ­տա­րա­րու­թյուն­ներն ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, իսկ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նի կող­մից ա­ռայժմ միայն լռու­թյուն է»:
Անդ­րա­դառ­նա­լով Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի առն­չու­թյամբ ՀՀ ԱԳՆ մա­մու­լի քար­տու­ղար Ան­նա Նաղ­դա­լյա­նի սեպ­տեմ­բե­րի 20-ի մեկ­նա­բա­նու­թյա­նը («Դրանք ի ցույց են դնում հարևան երկ­րի ղե­կա­վա­րի ան­կա­րո­ղու­թյու­նը՝ սթափ և ա­ռանց ցա­վա­գին հույ­զե­րի ըն­կա­լե­լու ստեղծ­ված ի­րա­կա­նու­թյու­նը և իր սե­փա­կան դե­րա­կա­տա­րումն այդ ի­րա­կա­նու­թյան ձևա­վոր­ման գոր­ծում»)` հրա­պա­րակ­ված ԱԳՆ կայ­քում, գրել եմ. «Ինչ վե­րա­բե­րում է Ա­լիևի ան­կա­րո­ղու­թյա­նը՝ սթափ և ա­ռանց ցա­վա­գին հույ­զե­րի ըն­կա­լե­լու ստեղծ­ված ի­րա­կա­նու­թյու­նը, ա­պա, ինչ­պես ա­սում են, խել­քե­րիդ ձյուն գա, Ա­լիևի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը ոչ թե այդ ան­կա­րո­ղու­թյան դրսևո­րումն են, այլ ռազ­մա­կան սադ­րանք­նե­րի կամ պա­տե­րազ­մի տե­ղե­կատ­վա­կան նա­խա­պատ­րաս­տու­թյուն»:


Նշել եմ նաև, որ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը և առ­կա ի­րա­վի­ճա­կը սխալ է գնա­հա­տել նաև Ար­ցա­խի արտ­գործ­նա­խա­րա­րու­թյու­նը: Վեր­ջի­նիս հրա­պա­րա­կած հայ­տա­րա­րու­թյան մեջ մաս­նա­վո­րա­պես նշ­ված էր.
«Հար­ցազ­րույ­ցի ըն­թաց­քում ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի վե­րա­բե­րյալ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի հն­չեց­րած հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը ցույց են տա­լիս Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի շփոթ­վա­ծու­թյան աս­տի­ճա­նը այն պայ­ման­նե­րում, երբ շան­տա­ժի և սպառ­նա­լիք­նե­րի վրա հիմն­ված Բաք­վի վա­ղե­մի ռազ­մա­վա­րու­թյունն ա­պա­ցու­ցել է իր սնան­կու­թյու­նը և ամ­բող­ջու­թյամբ սպա­ռել է ի­րեն»:


Ըն­դգ­ծել եմ, որ ի տար­բե­րու­թյուն ՀՀ և ԱՀ արտ­գործ­նա­խա­րա­րու­թյուն­նե­րի, Ա­լիևի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը ճիշտ է գնա­հա­տել ԱԺ «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան քար­տու­ղար Ար­ման Ա­բո­վյա­նը։ ԱԺ-ում սեպ­տեմ­բե­րի 22-ին ճե­պազ­րույց­նե­րի ժա­մա­նակ նա ա­սել է, որ Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի նա­խա­գահ­նե­րը, ինչ­պես նաև եր­կու եր­կր­նե­րի արտ­գործ­նա­խա­րար­նե­րը, նրանց ռազ­մա­կան վեր­նա­խա­վը շատ ակ­տիվ կեր­պով ի­րա­կա­նաց­նում են ռազ­մա­կան սադ­րանք­նե­րի հնա­րա­վոր վե­րա­կան­գն­ման տե­ղե­կատ­վա­կան նա­խա­պատ­րաս­տու­թյուն, և հա­վե­լել, որ սա դեռ ան­չափ մեղմ է աս­ված։
Ա­վե­լորդ չեմ հա­մա­րում մեջ­բե­րել-հի­շեց­նել նաև վե­րոն­շյալ հոդ­վա­ծի վեր­ջա­բա­նը.
««Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան քար­տու­ղա­րը կարևո­րել է, որ Հա­յաս­տա­նը, ա­ռա­ջին հեր­թին, հնա­րա­վոր և անհ­նար բո­լոր մի­ջոց­նե­րով, մի­ջազ­գա­յին խո­ղո­վակ­նե­րով այս հար­ցը բարձ­րաց­նի բո­լոր հար­թակ­նե­րում, ին­չը, ցա­վոք, դեռ չենք տես­նում թե՛ ՀՀ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյան, ԱԳՆ նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղի, թե՛ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նի մա­կար­դա­կով: Չկա որևէ հայ­տա­րա­րու­թյուն նաև այն մա­սին, որ ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան գո­տու շփ­ման գծի մոտ հայ­կա­կան զին­ված ու­ժե­րի կենտ­րո­նաց­ման մա­սին Ա­լիևի ա­սա­ծը վկա­յում է ոչ թե Հա­յաս­տա­նի, այլ Ադր­բե­ջա­նի կող­մից պա­տե­րազ­մի նա­խա­պատ­րաստ­ման մա­սին»:


ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նի դա­վա­ճա­նա­կան գոր­ծու­նեու­թյունն ար­տա­հայտ­վել է նաև նրա­նում, որ 2020 թ. հու­նի­սին ձևա­կա­նո­րեն ըն­դու­նե­լով ՀՀ ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի պե­տի ա­ռա­ջար­կու­թյու­նը` ՀՀ քա­ղա­քա­կան ու դի­վա­նա­գի­տա­կան ողջ նե­րու­ժը պա­տե­րազ­մից խու­սա­փե­լուն կամ գո­նե այն հե­տաձ­գե­լուն նպա­տա­կաուղ­ղե­լու անհ­րա­ժեշ­տու­թյան վե­րա­բե­րյալ, ի­րա­կա­նում վար­վել է ճիշտ հա­կա­ռակ կերպ` սրել է Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի միջև լար­վա­ծու­թյու­նը ու տա­պա­լել Ադր­բե­ջա­նի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րը` 2020 թ. օ­գոս­տո­սի 14-ին BBC-ի «HARDtalk» հա­ղորդ­մա­նը տված հար­ցազ­րույ­ցում բա­ցատ­րե­լով ու վե­րա­հաս­տա­տե­լով, որ «Ղա­րա­բա­ղը Հա­յաս­տան է»:
Ա­վե­լի վաղ նույն­պես քա­ջա­տե­ղյակ լի­նե­լով տա­րա­ծաշր­ջա­նում ռազ­մա­քա­ղա­քա­կան ի­րադ­րու­թյա­նը և մեր զի­նու­ժի կա­րո­ղու­թյուն­նե­րին, Նի­կոլ Փա­շի­նյա­նը Ստե­փա­նա­կեր­տի Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կում 2019 թ. օ­գոս­տո­սի 5-ին կազ­մա­կերպ­ված հան­րա­հա­վա­քում հայ­տա­րա­րել է` «Ար­ցա­խը Հա­յաս­տան է, և վերջ»:


Հա­մա­պա­տաս­խան ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի ու­շադ­րու­թյունն եմ հրա­վի­րում այն փաս­տի վրա, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը «Ղա­րա­բա­ղը Հա­յաս­տան է» վե­րա­հաս­տա­տու­մը կա­տա­րել է պա­տաս­խա­նե­լով BBC-ի թղ­թակ­ցի հետևյալ հար­ցին. «Կնե­րեք, եր­կուս­տեք մե­ղադ­րանք­ներ են հն­չում հա­կա­ռա­կոր­դի կող­մից ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներն սկ­սե­լու մա­սին: Բայց մեկ բան պարզ է. բա­խում­նե­րին նա­խոր­դած ա­միս­նե­րի ըն­թաց­քում Դուք ձեր գոր­ծո­ղու­թյուն­նե­րով ու հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով էա­պես նպաս­տե­ցիք լար­վա­ծու­թյան մե­ծաց­մա­նը: Օ­րի­նակ, ին­չո՞ւ ան­ցյալ տար­վա օ­գոս­տո­սին Ստե­փա­նա­կեր­տում Ձեր ե­լույ­թի ժա­մա­նակ Դուք հայ­տա­րա­րե­ցիք «Ար­ցա­խը Հա­յաս­տան է, և վերջ»: Իսկ հե­տո Դուք հա­վաք­ված­նե­րի հետ միա­սին սկ­սե­ցիք վան­կար­կել ազ­գայ­նա­կան կո­չեր, ին­չը կա­րե­լի է դի­տել որ­պես Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ ուղ­ղա­կի սադ­րանք»:
Այ­սինքն` տե­ղյակ լի­նե­լով, որ նույ­նիսկ BBC-ի թղ­թա­կիցն է ի­րեն մե­ղադ­րում իր գոր­ծո­ղու­թյուն­նե­րով ու հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով լար­վա­ծու­թյան մե­ծաց­մա­նը էա­պես նպաս­տե­լու մեջ, և որ­պես դրա օ­րի­նակ վկա­յա­կո­չում 2019 թ. օ­գոս­տո­սին Ստե­փա­նա­կեր­տում իր հայ­տա­րա­րու­թյու­նը` «Ար­ցա­խը Հա­յաս­տան է, և վերջ», Նի­կոլ Փա­շի­նյա­նը բա­ցատ­րե­լով, թե ին­չու է ա­սել, որ Ղա­րա­բա­ղը Հա­յաս­տան է, իր այդ պա­տաս­խա­նով վե­րա­հաս­տա­տել, որ Ղա­րա­բա­ղը Հա­յաս­տան է, դրա­նով իսկ հեր­թա­կան ան­գամ էա­պես նպաս­տել է լար­վա­ծու­թյան մե­ծաց­մա­նը: Ընդ ո­րում, ըն­դգ­ծում եմ, Փա­շի­նյանն այդ­պես է վար­վել տա­րա­ծաշր­ջա­նում ռազ­մա­քա­ղա­քա­կան ի­րադ­րու­թյան և մեր զի­նու­ժի կա­րո­ղու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ ՀՀ ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի պե­տի զե­կույ­ցից կամ վեր­լու­ծու­թյու­նից քա­ջա­տե­ղյակ լի­նե­լով լար­վա­ծու­թյան մե­ծաց­ման ան­թույ­լատ­րե­լիու­թյա­նը, քա­ղա­քա­կան ու դի­վա­նա­գի­տա­կան ողջ նե­րու­ժը պա­տե­րազ­մից խու­սա­փե­լուն կամ գո­նե այն հե­տաձ­գե­լուն նպա­տա­կաուղ­ղե­լու անհ­րա­ժեշ­տու­թյա­նը:


Ա­վե­լին. Նի­կոլ Փա­շի­նյա­նի դա­վա­ճա­նա­կան ան­գոր­ծու­թյունն ար­տա­հայտ­վել է նաև նրա­նում, որ նա մի ո­րո­շա­կի պա­հից հե­տո, ըստ էու­թյան, այլևս ա­նի­մաստ է հա­մա­րել Ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի կար­գա­վոր­ման նպա­տա­կով Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րը (մինչ այդ կա­յա­ցած բա­նակ­ցու­թյուն­նե­րը ե­ղել են ձևա­կան, ժա­մա­վա­ճա­ռու­թյուն), քա­նի որ իր պաշ­տո­նը ստանձ­նե­լուց ան­մի­ջա­պես հե­տո բա­նակ­ցու­թյուն­նե­րում մանևրե­լու Հա­յաս­տա­նի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը հա­մա­րել է այլևս սպառ­ված: Սույն «ան­մեղ­սու­նա­կը» վե­րոն­շյալ հան­գա­ման­քը կամ տվյալ դիր­քո­րո­շումն ար­տա­հայ­տել է «Ֆեյս­բուք»-ի իր է­ջում 2020 թ. նո­յեմ­բե­րի 10-ի ժա­մը 04:18-ի «Ին­չու՞ եւ ով է մե­ղա­վոր» վեր­տա­ռու­թյամբ տե­սաու­ղեր­ձում` դրա­նով, ըստ էու­թյան, տա­լով ինք­նա­խոս­տո­վա­նա­կան ցուց­մունք: Մեջ­բե­րում եմ Փա­շի­նյա­նի ե­լույ­թի տվյալ հատ­վա­ծը.
«Մեր հույ­սը էն ա ե­ղել, որ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում կռու­տիտ կլի­նենք: Լավ, 5 տա­րի կռու­տիտ ե­ղար, 6 տա­րի կռու­տիտ ե­ղար, 10 տա­րի կռու­տիտ ե­ղար, 15 տա­րի կռու­տիտ ե­ղար: Ինչ­քա՞ն կա­րե­լի է կռու­տիտ լի­նել: Դրա վեր­ջը գա­լիս է ի վեր­ջո: Եվ երբ որ դու այդ վեր­ջի մա­սին չես մտա­ծում… Եվ մենք բո­լորս էդ վեր­ջի մա­սին չենք մտա­ծել: Նրանք, ով­քեր ի պաշ­տո­նե պար­տա­վոր էին մտա­ծել, չեն մտա­ծել, մենք էլ կող­քից չենք ար­ձա­նագ­րել, որ մենք գլոր­վում ենք դե­պի էս օ­րը: Ես ի­մա­ցել եմ դա, ես ի­մա­ցել եմ դա, ո­րով­հետև ա­ռա­ջին օ­րից տե­ղե­կա­ցել եմ բա­նակ­ցա­յին բո­վան­դա­կու­թյա­նը, ընդ ո­րում, բա­նակ­ցա­յին բո­վան­դա­կու­թյա­նը մի վի­ճա­կում, որ­տեղ կռու­տիտ­նե­րի բո­լոր ռե­սուրս­նե­րը այլևս սպառ­ված են»:


Նի­կոլ Փա­շի­նյա­նը «մո­ռա­նում» կամ ան­տե­սում է, որ ար­դեն շուրջ եր­կու­սու­կես տա­րի հենց ինքն է այն պաշ­տո­նյան, ով, ան­կախ բա­նակ­ցու­թյուն­նե­րում Հա­յաս­տա­նի վի­ճա­կից, 2018 թ. մա­յիս-հու­նի­սի դրու­թյամբ մեր մանևրե­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի սպառ­ված լի­նել-չլի­նե­լուց, ի պաշ­տո­նե պար­տա­վոր էր մտա­ծել այդ վեր­ջի մա­սին, և ոչ միայն մտա­ծել, այլև գոր­ծել, ին­չը դա­վա­ճա­նա­բար չի ա­րել (ման­րա­մասն դեռ կհիմ­նա­վո­րենք):
Ի­րա­կա­նում բա­նակ­ցու­թյուն­նե­րում մանևրե­լու ՀՀ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը ե­թե իս­կա­պես սպառ­վել են, ա­պա սպառ­վել են միայն Ստե­փա­նա­կեր­տի Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կում 2019 թ. օ­գոս­տո­սի 5-ի հան­րա­հա­վա­քում Փա­շի­նյա­նի «Ար­ցա­խը Հա­յաս­տան է, և վերջ» հայ­տա­րա­րու­թյու­նից կամ BBC-ի «HARDtalk» հա­ղորդ­մա­նը 2020 թ. օ­գոս­տո­սի 14-ին տված հա­ցազ­րույ­ցում «Ղա­րա­բա­ղը Հա­յաս­տան է» վե­րա­հաս­տա­տու­մից հե­տո: Տվյալ հան­գա­ման­քը և Ադր­բե­ջա­նի կող­մից հե­տայ­դու բա­նակ­ցու­թյուն­ներն ա­նի­մաստ հա­մա­րե­լը, ուղ­ղա­կիո­րեն թե ա­նուղ­ղա­կիո­րեն, ցի­նի­կա­բար խոս­տո­վա­նել է հենց ին­քը` Նի­կոլ Փա­շի­նյա­նը, պա­տե­րազ­մից 2 օր ա­ռաջ` սեպ­տեմ­բե­րի 25-ին ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նում հան­դես գա­լով սադ­րիչ ե­լույ­թով:


ՈՒ­շադ­րու­թյուն եմ հրա­վի­րում նաև այն հան­գա­ման­քի վրա, որ Փա­շի­նյա­նի այդ ե­լույ­թի (բաց­ման խոս­քի) և կա­ռա­վա­րու­թյու­նում նրա կող­մից ՀՀ պաշ­տո­նա­կան այ­ցով ժա­մա­նած Ար­ցա­խի Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ար­թուր Թով­մա­սյա­նի գլ­խա­վո­րած պատ­վի­րա­կու­թյան ըն­դու­նե­լու­թյան վե­րա­բե­րյալ պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյու­նը ՀՀ կա­ռա­վա­րու­թյան կայ­քում զե­տեղ­ված է «Հու­լի­սյան դեպ­քե­րը ցույց տվե­ցին, որ Հա­յաս­տա­նի հետ պետք չէ խո­սել ու­ժի և սպառ­նա­լի­քի լեզ­վով. վար­չա­պետն ըն­դու­նել է Ար­ցա­խի ԱԺ պատ­վի­րա­կու­թյա­նը» վեր­տա­ռու­թյան ներ­քո:
Մեջ­բե­րում եմ Նի­կոլ Փա­շի­նյա­նի վե­րոն­շյալ բաց­ման խոս­քի հա­մա­պա­տաս­խան հատ­վա­ծը. «Գի­տեք, որ տա­րա­ծաշր­ջա­նում, ցա­վոք, բա­վա­կան լար­ված ի­րա­վի­ճակ է հաս­տատ­ված: Ըստ էու­թյան, մենք բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թացն ար­դյու­նա­վետ դարձ­նե­լու խն­դիր ու­նենք, և շատ կարևոր է ար­ձա­նագ­րել, թե ինչն է խան­գա­րում այդ գոր­ծըն­թա­ցի ար­դյու­նա­վետ լի­նե­լուն: Այս վեր­ջին շր­ջա­նում Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը փոր­ձում է մեզ մե­ղադ­րել բա­նակ­ցու­թյուն­նե­րը վի­ժեց­նե­լու մեջ՝ այն տրա­մա­բա­նու­թյամբ, որ մենք ա­րել ենք և ա­նում ենք հայ­տա­րա­րու­թյուն­ներ, ո­րոնք ա­նի­մաստ են դարձ­նում բա­նակ­ցու­թյուն­նե­րը»:


Տվյալ հան­գա­ման­քը հաս­տատ­վում է նաև «Ալ Ջա­զի­րա­յի» հետ հար­ցազ­րույ­ցում Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևի այն հայ­տա­րա­րու­թյամբ, որ Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի հետ իր հան­դի­պում­նե­րը ա­նի­մաստ էին ու ձևա­կան բնույթ էին կրում, և Ա­լիևի այն պնդ­մամբ, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րը դա­դա­րել են, երբ վար­չա­պետ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րել է, թե Ար­ցա­խը Հա­յաս­տան է և վերջ:
Նա­խաքն­նու­թյան մար­մի­նը պար­տա­վոր է Փա­շի­նյա­նին հարց­նել` ե­թե բա­նակ­ցու­թյուն­նե­րում ՀՀ մանևրե­լու հնա­րա­վո­րու­թյուն­ներն իս­կա­պես սպառ­ված էին, ե­թե, ձեր հայ­տա­րա­րու­թյան հա­մա­ձայն, ա­ռա­ջին օ­րից տե­ղե­կա­ցել եք բա­նակ­ցա­յին բո­վան­դա­կու­թյա­նը, ընդ ո­րում, բա­նակ­ցա­յին բո­վան­դա­կու­թյա­նը մի վի­ճա­կում, որ­տեղ, ձեր իսկ բա­ռե­րով, «կռու­տիտ­նե­րի բո­լոր ռե­սուրս­նե­րը այլևս սպառ­ված են», ա­պա ինչ­պես եք 2020 թ. սեպ­տեմ­բե­րի 25-ին ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նում հայ­տա­րա­րել` «Ըստ էու­թյան, մենք բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թացն ար­դյու­նա­վետ դարձ­նե­լու խն­դիր ու­նենք…»: Պար­տա­վոր է հարց­նել` սա ի՞նչ հա­կա­սու­թյուն, կեղ­ծա­վո­րու­թյուն ու դե­մա­գո­գիա է…


Նի­կոլ Փա­շի­նյա­նի դա­վա­ճա­նա­կան ան­գոր­ծու­թյու­նը և գոր­ծու­նեու­թյու­նը հիմ­նա­վոր­վում են նաև «Ռո­սիա 24» հե­ռուս­տաա­լի­քին 17.11.2020 թ. տված հար­ցազ­րույ­ցում ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի կա­տա­րած բա­ցա­հայ­տում­նե­րով:
ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խազ Ար­թուր Դավ­թյա­նը, ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան տնօ­րեն Ար­մեն Ա­բա­զյա­նը, ՀՀ հա­տուկ քնն­չա­կան ծա­ռա­յու­թյան պետ Սա­սուն Խա­չատ­րյա­նը ՀՀ քրեա­կան դա­տա­վա­րու­թյան և ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քե­րից բխող հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ չձեռ­նար­կե­լու պա­րա­գա­յում կրե­լու են անձ­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն: Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը հա­վեր­ժա­կան չէ:

(շա­րու­նա­կե­լի)


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 22804

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ