ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ի՞նչ է կա­տար­վում

Ի՞նչ է կա­տար­վում
10.11.2020 | 00:01

Ար­ցա­խում ծանր մար­տե­րը շա­րու­նակ­վում են։ Տևա­կան ժա­մա­նակ հա­մառ պայ­քար է մղ­վում Շու­շիի հա­մար։ Վեր­ջին շր­ջա­նում Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նից հա­սա­րա­կու­թյունն ու­ղերձ­ներ չի ստա­նում, Նի­կոլ Փա­շի­նյա­նը լուռ է, ան­գամ ֆեյս­բու­քյան գրա­ռում չի ա­նում։ Սրան զու­գա­հեռ իր կա­ռա­վար­ման ըն­թաց­քում ար­դեն 5-րդ ԱԱԾ տնօ­րե­նին է փո­խում, ընդ ո­րում 2-ին՝ պա­տե­րազ­մի օ­րե­րին։ Պա­տե­րազ­մող երկ­րում նման փո­փո­խու­թյու­նը բա­վա­կան ան­հան­գս­տաց­նող է։ Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի սկզ­բում աշ­խա­տան­քից հե­ռաց­վեց ըն­դա­մե­նը վեր­ջերս ԱԱԾ տնօ­րեն նշա­նակ­ված Ար­գիշ­տի Քա­րա­մյա­նը, հի­մա էլ նույն ճա­կա­տագ­րին ար­ժա­նա­ցավ նրան ժա­մա­նա­կա­վո­րա­պես փո­խա­րի­նած Մի­քա­յել Համ­բար­ձու­մյա­նը (ընդ ո­րում, վեր­ջինս աշ­խա­տան­քից ա­զատ­վել է սե­փա­կան դի­մու­մի հա­մա­ձայն)։ Ո՞րն է պատ­ճա­ռը, որ այս պա­հին մեծ ա­ռա­քե­լու­թյուն ու­նե­ցող այս կա­ռույ­ցի աշ­խա­տանքն ա­նընդ­հատ ցն­ցում­նե­րի է են­թարկ­վում։ Երկ­րի անվ­տան­գու­թյան թիվ մեկ պա­տաս­խա­նա­տու­ներն այս­քան ա­րագ-ա­րագ փոխ­վում են այն դեպ­քում, երբ մշ­տա­կան ար­տա­քին մար­տահ­րա­վե­րի ա­ռաջ ենք կանգ­նած։ Հի­մա ա­ռա­վել ևս ի­րա­վի­ճա­կը ծայ­րա­հեղ ա­չալր­ջու­թյուն է պա­հան­ջում, ո­րով­հետև թշ­նա­մին աշ­խա­տում է բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով։


Այս պա­հին բո­լո­րիս մտ­քե­րը զին­վո­րի հետ են, կարևորն ա­ռաջ­նա­գիծն է։ Բա­րե­բախ­տա­բար ռազ­մա­կան ղե­կա­վա­րու­թյունն էլ իր գոր­ծը լավ գի­տի, սա­կայն մշու­շոտ է քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյայն քայ­լե­րի տրա­մա­բա­նու­թյու­նը։ Իսկ այս վի­ճա­կը հա­զար ու մի հար­ցե­րի, կաս­կած­նե­րի տե­ղիք է տա­լիս։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 5184

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ